Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ամառվանից կալանքի տակ գտնվող երբեմնի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գլխացավանք է դարձել ՀԱԿ-ի երեւելի դեմքերի համար: Բանն այն է, որ շանտաժի միջոցով դրամաշորթության փորձ նա կատարել է ոչ միայն իշխող կուսակցության պատգամավորների,
Արխիվ 12-16
Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ամառվանից կալանքի տակ գտնվող երբեմնի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գլխացավանք է դարձել ՀԱԿ-ի երեւելի դեմքերի համար: Բանն այն է, որ շանտաժի միջոցով դրամաշորթության փորձ նա կատարել է ոչ միայն իշխող կուսակցության պատգամավորների, այլեւ ՀԱԿ-ի գործիչների նկատմամբ, եւ վերջիններս լավ գիտեն, թե ինչպիսի կոմպրոմատներ անձամբ իրենց վերաբերյալ Տիգրան Առաքելյանի հետ միասին դարձել են ԱԱԾ-ի քննիչների «ավար»: Ըստ մեր աղբյուրի` հատկապես Գագիկ Ջհանգիրյանի մոտ անհանգստություն կա, որ դրանք մի գեղեցիկ օր կարող են հայտնվել բաց շրջանառության մեջ եւ զրոյի վերածել իր շանսերը` այս կամ այն ստվերային խաղի արդյունքում լուծելու սեփական քաղաքական կարիերայի հարցը: