ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16
ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Մենք փորձեցինք զրուցել ստորագրությամբ ազատ արձակված աղջիկների հետ, սակայն նրանցից եւ ոչ ոք դեռ չի ցանկանում խոսել: Նելլի Մինասյանը պատճառաբանեց, որ չի ցանկանում թե՛ քրեական գործի, թե՛ առհասարակ անազատության մեջ անցկացրած օրերի մասին խոսել: Համենայնդեպս, ինչպես ինքն է ասում՝ առաջիկա օրերին:
Իսկ «Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի հարազատները մեզ փոխանցեցին, որ Լիլիթը կտրականապես արգելել է, որ իրեն տան նրա որեւէ կոնտակտային համար կամ խոսեն իրեն վերաբերող թեմայով: Հարազատները նշեցին, որ Լիլիթն ինքը «չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163718&l=am/