ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓՈԽԵՑ ԵՎՐՈԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓՈԽԵՑ ԵՎՐՈԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Մինչ Ազատության հրապարակում դեռ կան մարդիկ, որոնք սպասում են, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կգա, էլի կբարեւի ու կխոստանա քաղաքական օրակարգ մշակել, պարզվում է` վերջինիս ծրագրերը բոլորովին այլ են: Այլեւս Ազատության հրապարակը Ր. Հովհաննիսյանի համար խիստ նեղ է կամ ցուրտ, ու վերջինս փորձում է այս օրերին «խաղալ» Սփյուռքի ջերմ սրտի լարերի հետ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս` փետրվարի 1-ին «Հայաստանի քաղաքական ներկա իրավիճակը հանրաքվեից հետո եւ Հայաստանի ժողովրդի ակնկալիքները» թեմայով Ր. Հովհաննիսյանը պատրաստվում է դասախոսությամբ հանդես գալ Ֆրանսիայում: Իսկ թե ինչո՞ւ հայաստանյան ներքաղաքական կյանքը որոշեց քննարկել Ֆրանսիայում, հուսանք, որ ներկաները, այնուամենայնիվ, կհետաքրքրվեն վերջինիցս: Ի դեպ, ուշագրավ է հատկապես այն, որ «Ժառանգություն» կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից եւ ոչ մեկն այս մասին գոնե սոցցանցերում չի բարձրաձայնում, հավանաբար, կա՛մ նրանք էլ են սա անիմաստ գործ համարում, կա՛մ էլ փորձում են փաստը թաքցնել հանրության աչքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ