Նոր մանրամասներ Ստրասբուրգից. «Այս վերջին ԵԽԽՎ աշխատանքները լավ դաս պետք է լինեն մեզ համար»

Արխիվ 12-16

Նոր մանրամասներ Ստրասբուրգից. «ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ԵԽԽՎ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԼԱՎ ԴԱՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

 

Ինչպես արդեն նշել էինք, երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում տեղի ունեցավ հակահայկական բանաձեւերի քվեարկությունը: Խորհրդարանական Վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին բրիտանացի պատգամավոր Ուոլթերի տխրահռչակ բանաձեւը: Իսկ ինչ վերաբերվում է բոսնիացի պատգամավոր Մարկովիչի հեղինակած Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին` այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն: Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունների մասին, «Իրավունքին» հաջողվեց մանրամասներ պարզել ՀՅԴ  Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ:

- Պարոն Դեմիրճյան, կարելի՞ է ասել, որ ԵԽԽՎ-ում կարողացանք մեր խոհեմ դիվանագիտությամբ հաղթել ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությանը:

- Նաեւ դիվանագիտությամբ, այո: Երեկվա երկու զեկույցների դեմ բոլորս աշխատեցինք, ինչը միայն գնահատելի է: Սկսած ստորարագրահավաքի մասնակիցներից մինչեւ ՀՀ պատվիրակության անդամները, հասարակական կազմաերպություններն ու դեսպանատները իրենց լուման ունեն այս գործում: Անշուշտ, չի կարելի ասել, որ ամբողջովին հաղթեցինք խավիարային դիվանագիտությանը, քանի երկու հակահայկական զեկույցներից մեկն ընդունվեց, թեկուզ ավելի «մեղմ»ը, որը նույնպես, մեզ համար անընդունելի է:

- Ի՞նչ տրամադրություններ են տիրում ԵԽԽՎ-ում, հատկապես ադրբեջանական պատվիրակության կողմից ու զեկուցողների, երբ հակահայկական բանաձեւերից մեկը չանցավ:

- Թող իրենք մտահոգվեն իրենց տրամադրությամբ: Սակայն, ենթադրում եմ, որ Բաքվում շատ ուրախ չեն այս արդյունքով:

- Ինչո՞ւ չհաջողվեց Սարսանգի ջրամբարի հարցում էլ հաջողության հասնել:

- Ընդունելով Սարսանգի մասին զեկույցը` ԵԽԽՎ-ն ուզեց ինչ-որ հավասարակշռություն պահել: Սակայն, ամեն պարագայում, անարդար է հայության համար, որովհետեւ եթե Վեհաժողովը եւ Մարկովիչը իսկապես մտահոգ են մարդկային աղետով, կամ ջրի անհասանելիությամբ, պետք է վաղուց Հայաստանի եւ Ղարաբաղի շրջափակման դեմ զեկոյցներ որդեգրեին:

- Ի՞նչ դերակատարություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:

- Կարեւոր դերակատարություն ունեցավ, որովհետեւ մեր պատգամավորները նույնիսկ իրենց ելույթների ժամանակ շեշտում էին դա: Մենք էլ մեր հանդիպումների ընթացքում էինք շեշտում այդ կարեւոր կետը, որ հայկական կողմը չէ, որ միայն մտահոգ է, այլ խաղաղության հաստատման համար աշխատանք տանող միջազգայնորեն միակ լիազորված մարմինը եւս:

- Հերմինե Նաղդալյանի ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվելով` ի՞նչ է շահում Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում:

- Բնականաբար, տիկին Նաղդալյանի ներկայությունն այնտեղ շատ կարեւոր է: Պետք է առավելագույնս օգտվենք այդ փոխնախագահությունից` միեւնույն ժամանակ, լինելով զգոն ու ուշադիր: Կարծում եմ` այս վերջին ԵԽԽՎ աշխատանքները լավ դաս պետք է լինեն մեզ համար:

- Ի՞նչ տրամադրվածություն ունի ԵԽԽՎ նոր նախագահը Պեդրո Ագրամունդը, որը հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով:

- Գատնիք չէ, որ նա Ադրբեջանի բարեկամն է: Երեկ, երբ նա ընտրվեց, ադրբեջանական մամուլը ցնծության մեջ էր, թե «մեր մեծ բարեկամը ԵԽԽՎ նախագահ դարձավ»: Պետք է շատ զգույշ լինենք, ճիշտ քայլեր անենք ու նախաձեռնող լինենք: Երեկվա նիստը միայն սկիզբն է այս ամենի:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163709&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան