ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ ՉԷ ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ ՉԷ ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից «Իրավունք»-ն այսօր հետաքրքրվեց` ԲՀԿ-ն հնարավոր է դաշինք կազմի ընդդիմադիր որեւէ ուժի հետ եւ մասնակցի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ոչ մի տեսակի առաջարկություն չի եղել, հարցն էլ չի քննարկվել»,- ասաց ԲՀԿ-ականը:
-Կցանկանա՞ք, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի:
- Եթե առաջարկություն լինի, կքննարկենք:
- Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք կոալիցիան:
- ԲՀԿ-ն կոալիցիոն համագործակցության փորձ ունի, չնայած ես այդ ժամանակ կուսակցության մեջ չեմ եղել ու չգիտեմ դրա դրական ու բացասական ազդեցությունը: Բայց կողմնակից եմ թիմային աշխատանքի:
- Կարծիք կա, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ բանակցելով հավանական կոալիցիա ստեղծելու մասին, լուսանցքում թողեց ԲՀԿ-ին…
- Ճիշտն ասած, դեռ երբ մի բան վերջնական չի, պետք չէ շտապել կարծիք հայտնել: Երբ փաստը կարձանագրենք, նոր կխոսենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163704&l=am/