ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. «ԹՈՂ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. «ԹՈՂ

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»


 

Դաշնակցական Հրանտ Մարգարյանի հայտարարությունից հետո, թե ՀՅԴ-ն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար բանակցություններ է վարում,  ըստ լուրերի` առաջացրել է Սփյուռքում գործունեություն ծավալող դաշնակցականների  ընդվզումը: ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա: Դա զուտ Հայաստանյան կառույցի գործն է: Մենք ոչ մի տեղեկություն չենք ստացել Սփյուռքի կառույցների դժգոհության մասին»:

-Երբ պաշտոնապես հայտարարվեց ՀՀԿ-ի հետ բանակցությունների մասին, ՀՅԴ-ի շարքերը լքողներ եղան, որոնք եւս դեմ արտահայտվեցին իշխանության հետ կոալիցիա կազմելուն:


-Նրանք նախկին դաշնակցականներ են:


- Ե՞րբ  պարզ կլինի, թե ինչպիսի պորտֆելներ են տրվել ՀՅԴ-ին:


- Հիմա գործընթացը գնում է: Խորհրդակցություններ են տեղի ունենում ՀՀԿ-ի հետ: Երբ  հստակ կլինի ամեն ինչ, գերագույն մարմինը կանի հայտարարություն կամ ասուլիսով հնդես կգա:


- Պրն Մանուկյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ  ՀՅԴ-ը հեռացել է իր արժեքներից ու գաղափարախոսությանը: Ինչպես եք արձագանքում:


- Քննադատություններ շատ հնչեցին: ՀՅԴ-ից ընդդիմադիր թող ոչ ոք հանդես չգա: Իրենք թող իրենց, իրենց կուսակցությունների մասին մտածեն:


- ՀՅԴ-ի ինչի՞ն է պետք կոալիցիան:


- Երկիրը  վատ վիճակում է, այն պետք է դուրս հանել այս վիճակից:


- Ինչպե՞ս եք  վատ վիճակից դուրս հանելու, եթե նախապայմանները թելադրելու է  ՀՀԿ-ն:


- Խոսքը հիմա  խորհրդակցությունների, ոչ թե նախապայմանների մասին է:


-Ի դեպ, պրն Մանուկյան, Արամի 30 հասցեն քանդելուն դեմ եղողները հայտարարել են, որ քանդված շինությունը դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի տունն է…


- Նման բան չկա: Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=163701&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան