Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները ն այսուհետ կբաժանվեն…
Արխիվ 12-16
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները ն այսուհետ կբաժանվեն…
Այսուհետ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները (ամսական 18 հազար դրամ) բաժանվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը: Այդ մասին տեղեկացնում է «Հայփոստ» ծառայությունը:
«Մշակված նոր կարգի համաձայն այսուհետև 18.000 դրամ գումարը բաժանվելու է յուրաքաչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը», – փոխանցել է ծառայության աշխատակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը:
Նախկինում 18.000 դրամի գումարը տրամադրվում էր յուրաքանչյուր ամսվա 18-20-ից սկսած: Այս օրերին, սակայն, գումարն ուշացնելը որոշ անհանգստություն և նաև հարցեր է առաջացրել ծնողների շրջանում` եթե եղել է փոփոխություն, ինչո՞ւ ծնողներն այդ մասին տեղյակ չեն:
https://iravunk.com/sim/?p=163698&l=am/