ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը
Արխիվ 12-16
ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը
ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին կայացել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներոմ բռնության աճը» թեմայով զեկույցի քվեարկությունը։ 66 պատգամավոր կողմ է քվեարկել զեկույցին, 70-ը՝ դեմ, 45-ն էլ ձեռնպահ են մնացել։ Բանաձեւի նախագիծը մերժվել է։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում այսօր՝ հունվարի 26-ին, քննարկվում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները:
https://iravunk.com/sim/?p=163691&l=am/