«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ

Արխիվ 12-16

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ

Հայաստանում քաղաքական մշակույթի «դեֆիցիտ» կա, ոմանք «ամաչում» են հարցնել, թե այս կամ այն «ազգափրկիչը»` ինչպես եւ ում հաշվին է այսպես տռզել, որ, օրինակ, կարող է մի ինքնաթիռ մարդ տանել Դուբայ ու մի  շաբաթ այնտեղ տժժալ: Սակայն, եթե հանկարծ որեւէ հարցադրում է հնչում այս մասին, թե՛ քաղաքական գործիչները, եւ թե՛ նրանց սպասարկող տուզիկները սկսում են այնպես վնգստալ ու գալարվել, որ շան թուլեն ու անձրեւավորդը կարգին պարկեշտ իմիջ են ձեռք բերում: Ռուսերեն ասացվածք կա`«не тронь говно-воняет»:Հասարակության մեջ դեռեւս իշխում է այն կարծրատիպը, որ չարժե փողոտի հետ գլուխ դնել` «փողոտի մոտ միշտ էլ աղքատն է մեղավոր», քանի որ դրա համար իրական հիմքեր կան: Բայց երբ ժողովրդի հաշվին աստղաբաշխական ունեցվածք թալանածները անմեղ կույսի կերպարանքով ամեն րոպե իրենց աղքատ ժողովրդի պաշտպանի տեղ են ուզում «նաղդել», այդ ժամանակ մարդկանց համբերությունը հատում է: Թե որքանով են «աղքատ» որոշ «ընդդիմադիր» կուսակցությունների առաջնորդները, երեւում է ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրից: Ազնիվ լինելու համար նշենք, որ այնքան էլ արժանահավատ չէ որոշ առաջնորդների ներկայացրած հայտարարագրերը: Նրանք սովորույթի համաձայն իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների կամ քենիների անուններով, որոնք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներ չեն հանդիսանում:

Այս տեսակետից ամենահետաքրքիրն է Արթուր Բաղդասարյանի տեսակը: ՕԵԿ ղեկավարն անցնող 10 տարում կտրուկ բարելավել է իր գույքային վիճակը, սակայն եղել է գրեթե բացառապես պետական աշխատավարձով վարձատրվող պաշտոնյա: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն բնակելի տուն չուներ, ապա արդեն 2012-ին հայտարարագրել է ոչ միայն տուն, այլեւ ավտոտնակ: Համատեղ սեփականության իրավունքով Արթուր Բաղդասարյանը Երեւանի փոքր կենտրոնում` Բայրոնի փողոցում ունի 215.3 քմ մակերեսով բնակարան եւ 34,8 քմ ավտոտնակ:

 

 

Ըստ 2012թ. հայտարարագրի` Արթուր Բաղդասարյանին է պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը:
Արթուր Բաղդասարյանը` որպես 2012թ. եկամուտ, հայտարարագրել է իր 4 միլիոն 295 հազար 500 դրամ աշխատավարձը, սակայն 2012-ի մարտի 1-ի դրությամբ նրա հաշվին եղել է 5 միլիոն դրամ եւ 20 հազար դոլար: Իսկ 2013 թվականին Ա. Բաղդասարյանի տարեկան աշխատավարձը կազմել է 3,65 մլն. դրամ, սակայն տարեվերջում Արթուր Վահանիչը հայտարարագրել է արդեն 25,5 մլն դրամ եւ 20 հազար դոլար:
Իսկ այսօր Արթուր Բաղդասարյանն արդեն այնքան է «հաբռգել», որ 120 հոգով քեֆ է կազմակերպում Դուբայում, եւ ըստ ՕԵԿ-ականների, նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի 100 հազար դոլարանոց սուպերշքեղ ավոտմեքենա: Ի դեպ, երբ այսուհետ ՕԵԿ-ականները խոսելու են կոռուպցիայից, թող նախ բացատրեն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ում հաշվին է հարստացել:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
(Շարունակելի)

Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:

Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում:

ShareThis Copy and Paste
- See more at: http://unicodenow.com/#sthash.VuIyG1jd.dpuf
https://iravunk.com/sim/?p=163685&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան