Ինչ ուզում եք ասեք

Արխիվ 12-16

 

Ինչ ուզում եք ասեք, սակայն կյանքը մեզանում ուրախ է: Եվ դրանում զարմանալիորեն որոշեց իր ներդրումն անել ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա պետավտոտեսուչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եթե կաշառք վերցնեն, ապա «ձեռքները կկտրի»: Եթե, ասենք, նա դա հնչեցներ դռնփակ նիստի ընթացքում, դեռ հասկանալի կլիներ, սակայն հրապարակավ, տեսախցիկների առաջ... Ինչեւէ, զարմանալի է, թե ինչպիսի դարձվածքներ են իրենց թույլ տալիս որոշ պետական այրեր: Մեկը ձեռք է կտրում, երկրորդը խոստանում է բռնաբարել, երրորդը չան է պոկում... Լավ, ինչքան կարելի է, գոնե համապատասխան էթիկայի հանձնաժողովը աշխատանքով ծանրաբեռնեին այլ հարցերով, այլ ոչ թե Շարիաթ կան ինկվիզիցիա հիշեցնող թեւավոր խոսքերով:

 

 

Ի դեպ, ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին, ապա անպոչ գդալի պես մեջ ընկավ եւ կոչ արեց այդ հանձնաժողովին ավելի մեծ լիազորություններ տալ Եվրամիության դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ. «Մի երկրում, որի խորհրդարանում կան մեծ թվով հաջողակ գործարարներ, որի կառավարությունում առկա են մեծ թվով գործարարներ ու հարուստ մարդիկ, շահերի բախման հարցը մեծ կարեւորություն է պահանջում: Մերիտոկրատիան` արժանավորների իշխանությունը, չի կարող կառուցվել առանց մտերիմներին իշխանության նշանակելու պրակտիկայի դեմ պայքարի: Որեւէ երկրում, որտեղ ընտանեկան կապերն ամուր են, սա լուրջ մարտահրավեր է»: Նախ, զարմանալով հանդերձ, պետք է հարգարժան պարոնին ասենք` իսկ քո ինչ գործ, մի կերպ, առանց եվրոպացիների գլուխ կհանենք մեր պատգամավորներից ու նախարարներից: Ի վերջո, դեռ ԽՍՀՄ տարիներին Վլադիմիր Վիսոցկին, ում տարեդարձն այժմ նշվում է, նույն եվրոպացիներին ասել էր. «Ես հիացած չեմ իմ երկրով, բայց մտադիր չեմ դա ձեզ հետ քննարկել»: Բայց կարծում ենք, որ սույն եվրոպացին առանձնապես «մանթրաշ» է ընտանեկան ամուր կապերից, որոնք հազվադեպ բան են դարձել Եվրոպայում: Չէ՞ որ այնտեղ հարազատը հարազատին ոչ թե թեւութիկունք է, այլ զավակը կարող է ծնողների վրա բողոքել ոստիկանությանը, ընտանիքները կազմվում են պայմանագրով... Դե ինչ, հարգարժան դեսպանն ավելի լավ է կարգի բերի իր եվրոպական տունը:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` հայտարարելով. «Ժողովուրդն ինքը պետք է հասկանա, որ եթե ուզում ենք փոփոխություններ, եթե պիտի վերջ տանք արտագաղթին, աղքատությանը եւ այն գորշ իրականությանը, որի մասնակիցը եւ վկան ենք մենք, պիտի ժողովուրդը մասնակցի իր քանակով եւ որակով: Ժողովուրդը դարձավ գործոն` այս տարի կունենանք արտահերթ լուծում, ժողովուրդը չդարձավ գործոն` մենք պայքարը կշարունակենք, մինչեւ որ ժողովուրդը պատրաստ լինի»: Ախր, այ քո հոգուն ղուրբան, որտեղից քո համար ճարենք հավի հիշողություն ունեցող ժողովուրդ, որը մոռացած լինի, թե քանի անգամ ես իրեն զահլահան արել քո նույն խոսքով ու խոստումով:
Իսկ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ մարտի 1-ին պատրաստվում է անցկացնել ոչ ավել-ոչ պակաս համազգային հանրահավաք եւ. «Պահանջելու ենք 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքների չեղարկում եւ իշխանափոխություն»: Զարմանալի է, մի՞թե Սէֆիլյանը չի հասկացել, որ «Նոր Հայաստանի» մոտ ստացվում են ոչ թե հանրահավաքներ, այլ մանրահավաքներ, որոնց սակավամարդությունը տեսնելով` ակամա սկսում ես կարծել, որ, օրինակ, Պարույր Հայրիկյանին հաջողվում է ահագին մարդ բերել: Համ էլ, ինչով կամ  ումով է պատրաստվում իշխանափոխություն պահանջել` ոստիկանի վրա ձեռք բարձրացնող եւ յոթհարկանի հայհոյանքներ տվող Գեւորգ Սաֆարյանի պես խուլիգաններո՞վ:
Հա, ինչ վերաբերում է քաղաքական խուլիգանությանը, ապա այդպիսի իմիջ է ձեռք բերել ԱՄՆ նախագահի թեկնածու ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ: Նա հետաքրքրություն է մտցրել ամերիկյան ընտրարշավի մեջ, ուր բոլորը գիտեն, որ երկու կուսակցություն իրար փոխելով են իշխանության գալիս, բայց երկուսն էլ գրեթե ամեն ինչում նույն զահրումարն են: Եվ ահա նա լրիվ շոկի մեջ է գցում երկու հիմնական թեկնածուներին էլ:  «Եթե Հիլարի Քլինթոնը չի կարողանում բավարարել իր ամուսնուն,- ազդարարեց Թրամփը,- ապա ինչո՞ւ է համարում, թե կբավարարի Ամերիկային»: Նույն ոճով էր արտահայտվում նաեւ մյուս թեկնածուների մասին. «Ջոն Մակքեյնը պատերազմի ի՞նչ հերոս: Նա հերոս է համարվում, որովհետեւ գերության մեջ է եղել: Ես նախընտրում եմ այն տղամարդկանց, որոնց գերի չեն վերցրել»:Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=163681&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան