ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ «ՍՊԱՌՆՈՒՄ Է» ՎԱՐԱԿԵԼ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ
Արխիվ 12-16
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ «ՍՊԱՌՆՈՒՄ Է» ՎԱՐԱԿԵԼ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ

Երեկ խորհրդարանում «Իրավունքը» փորձեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել, թե ինչ տեսլական ունի` այսօր ԵԽԽՎ օրակարգում քվեարկության դրված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի վերաբերյալ: Սակայն, պարոն Արզումանյանը նախ փորձեց խուսանավել հարցից` պատճառաբանելով, որ հիվանդ է. «Կարող է խոզի գրիպ եմ, Դուք հարց եք տալիս»: Մեր պնդմանը, որ, այնուամենայնիվ, պատասխանի, քանի որ անգամ խոզի գրիպից լրագրողները չեն վախենում, պատգամավորը ասաց. «Դե, աշխատանք է տարվում: Եթե այս ամեն ինչը կես տարի առաջ անեին, այդ բանաձեւերի նախագծերը անցած չէին լինի օրակարգ, հիմա սպասենք, կտեսնենք` ինչ կլինի»: Այն հարցին, թե արդյոք բոլոր անհրաժեշտ ջանքերը գործի էին դրվել, որպեսզի այս հակահայկական բանաձեւերի նախագծերը չանցնեին, ԱԳ նախկին նախարարը հավելեց. «Ամեն ինչ չի արվել, սպասենք, քիչ մնաց»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ