ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

«Ազդակ» լրագրողական ակումբում «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանն «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` տարիներ շարունակ դատարաններում եւ արտադատարանական միջոցներով հայ ազգի արժեհամակարգի իրավական հիմքերով ԶԼՄ-ների, լրագրողների ու քաղաքացիներին դրականը քարոզելու, իրավունքները պաշտպանելու համար: Պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:«Եթե որեւէ հարթության վրա փորձում են ցնցել լրատվամիջոցները, կամ ինչ-որ ծրագրերից ելնելով` փորձում են սեպ խրել հասարակության մեջ, ապա պետք է պայքարել միասնաբար: Տվյալ դեպքում լրատվությունն իր գործն է անում, իսկ լրատվության կողքին էլ պետք է կանգնի իրավապաշտպանը, որպեսզի չփորձեն ցնցել լրատվությանը: Ինչ խոսք, հեշտ չէ այդ աշխատանքը, սակայն այդպես ասելով` հարցին լուծում չի տրվի»,- ներկայացրեց իր կարծիքը 2015 թվականի տարվա լավագույն փաստաբանը այն հարցի շուրջ, թե արդյոք դժվար չէ պաշտպանել լրատվամիջոցներին այն դեպքում, երբ երկիրը գտնվում է տարատեսակ արտաքին տոտալիտար ճնշումների կիզակետում:

 

 

 

Լեւոն Բաղդասարյանը, խոսելով իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանի մասին, ով հանդիսանում է հանցավոր խմբի պարագլուխ, նշեց, որ ընթանում է նախաքննություն, եւ այս պահի դրությամբ կրկին նա չի տեսնում մամուլում հրապարակված այն տարբերակը, թե խումբը նախապատրաստվում էր հանցագործության` սպանության տեսքով. «Ես, համենայնդեպս, չեմ տեսնում, կարծում եմ` ոչ իրավաչափ: Պաշտպանելով ենթադրյալ խմբի ղեկավարի շահերը եւ չտեսնելով այդ ամենը, բնականաբար չեմ տեսնում խմբի մնացած անդամների հետ կապված եւս: Սակայն, երբ մամուլում հայտնվեցին տարաբնույթ տեսակետներ, ես` որպես փաստաբան, իր անունից հայտարարեցի, որ զենքը պետության կողմից չի եղել գցված այդ տանը, այլ զենքը եղել է իրենը: Իսկ հիմա նախաքննությունը պետք է գնահատական տա, զենքը օրինական էր, թե անօրինական, որտեղ պետք է այն օգտագործեր եւ այլն: Խոսքն այն մասին է, թե արդյոք այդ զենքն ուղղված էր պետական սպանություններ կատարելուն, ապա ես իր անունից հայտարարում եմ, որ` ոչ: Իսկ հիմա պետությունը թող բարի լինի ու ապացուցի, որ դա այդպես չէ»:
Կարելի՞ է ասել, որ Ազգային անվտանգությունը թերացել է իր գործում` հարցին Լ. Բաղդասարյանն ասաց, որ դա եւս կպարզվի նախաքննության ավարտին:
Ինչո՞ւ երկարաձգվեց Ա. Վարդանյանի խափանման միջոցը. «Հայաստանի իրավակիրառման պրակտիկայում, չգիտես ինչու, պետական լիազոր մարմինը ներկայացնում է միջնորդություն դատարան` խափանումը կալանքով հաստատելու հետ կապված` եւ որպես կանոն` դատական մարմինները, տվյալ դեպքում, աշխատում են որպես դակիչ: Դա վերաբերում է ընդհանրապեսին` այլ ոչ միայն այս գործին: Սա խնդիր է, այն դեպքում, երբ օրենքում նախատեսվում են ալտերնատիվ այլ միջոցներ` սկսած գրավից, վերջացրած ստորագրությամբ բաց թողնելը: Այս ամենի մասին բազմիցս բարձրաձայնել ենք` դեռ մի կողմ թողնելով անմեղության կանխավարկածը: Այստեղ հենց անելիք ունի 4-րդ իշխանությունը: Եթե անձը չի խուսափում նախաքննությունից, տալիս է ցուցմունքներ, ապա ինչո՞ւ նրան սահմանափակել: Պատճառները շատ են, որին չեմ ուզում անդրադառնալ եւ հույս ունեմ առաջիկայում շատ բան կփոխվի: Ինչ վերաբերում է այս գործին, ապա կանխատեսելի էր, որ կալանքը  եւս երկու ամսով երկարաձգվի»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163679&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան