ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`ՄԻՊ ԴԱՌՆԱԼՈՒ ԱԽՈՐԺԱԿԻ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ԴԵՐԵՐՈՒՄ ՉԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՅՑ...»
Արխիվ 12-16
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`ՄԻՊ ԴԱՌՆԱԼՈՒ ԱԽՈՐԺԱԿԻ ՄԱՍԻՆ.
«ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ԴԵՐԵՐՈՒՄ ՉԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՅՑ...»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` առաջարկվե՞լ է նրան ՄԻՊ-ի պաշտոնը: Պատգամավորը, սակայն, հստակ չպատասխանեց. «Մեր խմբակցությունում ու կուսակցությունում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, թեկնածություն առաջադրել-չառաջադրելու հարց չի քննարկվել: Քննարկումներ կլինեն, կիմանաք»,- հակիրճ պատասխանեց սկանդալային նախկին դատախազը:
«Իրավունք»-ի հարցին` Կարեն Անդրեասյանի հրաժարականը հիմնավորված էր, ՀԱԿ պատգամավորը հրաժարվեց անգամ դա մեկնաբանել: «Ես որեւէ մեկի հայտարարություն երբեք չեմ մեկնաբանում: Հարցրեք նրանից»:
Լրագրողներից մեկի հարցին` իրեն տեսնում է ՄԻՊ պաշտոնում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Ես ինձ շատ տեղերում չէի տեսնում, բայց հիմա ես ԱԺ պատգամավոր եմ: Էլի շատ դերերում ինձ չեմ տեսել, բայց կյանքը պարտադրել է»:
Հ.Գ. Ընդդիմադիր պատգամավորը, որը ՀՀՇ-ական իր կուսակիցներից հաճախ ետ չէր մնում եւ առիթը բաց չէր թողնում իշխանությանը պատեհ-անպատեհ քննադատելու` մոռանալով 1990-ի` ՀՀՇ-ի իշխանության տարիներին տեղի ունեցածը, ի զարմանս մեզ այս անգամ որեւէ թթու խոսք չասաց ոչ իշխանության, ոչ էլ Անդրեասյանի մասին: Միգուցե Ջհանգիրյանն ինչ-որ ակնկալիքներ ունի՞:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163675&l=am/