ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ


Այն հայտարարությունները, թե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է` չի համապատասխանում իրականությանը: Նման եզրահանգման է եկել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ով ալյուրի շուկայում կատարել է ուսումնասիրություններ.«Ալյուրի գնանկում տեղի ունեցել է, բայց ոչ թե 30, այլ 5-10 տոկոսով: Հարց է առաջանում, թե որտեղից են հորինել 30 տոկոս գնանկումը, մեր հանրապետություն 30 տոկոս գնակում գոյություն չունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կ. Չիլինգարյանը: Կատարված ուսումնասիրություններից հետո «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարական կազմակերպության նախագահն արդեն դիմել է Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովին`հասկանալու համար, թե ինչ ուսումնասիրության հիման վրա են հայտարարել, որ ալյուրը 30 տոկոսով էժանացել է:

Ըստ նրա, եթե ալյուրի գինը 30 տոկոսով չի նվազել, ապա հացի գինը բնականաբար չի կարող նվազել: Դրան զուգահեռ Հայաստանի հացի շուկայում երկար տարիներ չի լուծվում վաճառվող հացի քաշի եւ որակի խնդիրը.«Ճիշտ է, շուկան մեզ մոտ ազատականացված է, որոշ առումով սա առավելություն է, սակայն բերել է նրան, որ ցանկացած վայրում հաց են արտադրում եւ հանում շուկա: Այսօր արտադրամասից հացը վատ պայմաններում են տեղափոխում խանութ: Այս ամենը չի վերահսկվում»,-փաստեց Կարեն Չիլինգարյանը:

Հացաբուլկեղենի շուկայում նույնպես գներն անփոփոխ են: Կ. Չիլինգարյանի բնորոշմամբ, Հայաստանում ապարնքների գները շատ դանդաղ են նվազում, իսկ թանկացումները լինում են միանգամից: Որպես օրինակ բանախոսը բերեց համաշխարհային շուկայում նավթի գների անկումը, ինչը չի ազդում Հայաստանի նավթի շուկայի վրա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163673&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան