ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը նշում է հիմնադրման 10-ամյակը: 10 տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է մեծ ձեռքբերումներ, հանդես եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, մասնակցել մի շարք միջազգային փառատոների: Ամփոփելով 10 տարվա գործունեությունը նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ նշեց, որ մեծագույն ձեռքբերումն աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցությունն է, որոնց հետ ելույթ են ունեցել միեւնույն բեմում.«Երաժշտի կյանքում ամենակարեւորն այն գիտակցությունն է, որ կարող է որեւէ բան փոխել: Մենք կարողացանք մարդկանց ընկալման մեջ շատ բաներ փոխել եւ կարծում եմ, որ շատ բաներ դեռ կփոխենք: Երիտասարդական նվագախումբն այն ընտանիքն է, որը փորձում է նոր գաղափար հնչեցնել»,- փաստեց Ս. Սմբատյանը եւ հավաստիացրեց, որ նվագախմբի կատարած աշխատանքի կրկնապատիկը կիրականացնեն նաեւ հետագայում:

Նվագախմբի հոբելյանը կնշանավորվի մեծ համերգով, որտեղ ելույթ կունենա մեծանուն լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻՆ.«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Արդեն մի քանի անգամ է, ինչ ելույթ եմ ունենում նվագախմբի հետ: Տարիների ընթացքում նկատել եմ, թե ինչպես է նվագախումն առաջընթաց գրանցում, ինչի համար շատ ուրախ եմ: Հաճելի է շփվել երիտասարդ երաժիշտների հետ»,-շեշտեց Ք. Պենդերեցկին եւ շնորհակալություն հայտնեց Ս. Սմբատյանին հիանալի նվագախումբ ստեղծելու համար: Նա տեղեկացրեց, որ այժմ  Լեհաստանում հիմնադրում է երաժշտական կենտրոն երիտասարդ երաժիշտների համար:

Երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թվականի հունվարի 25-ին եւ այսօր անդամակցում է երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող մի շարք կազմակերպությունների, այդ թվում Ազգային երիտասարդական նվագախմբի եվրոպական ֆեդերացիային եւ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային: Նվագախմբի նախաձեռնությամբ ստեղծվեց «20/04» համաշխարհային նվագախումբը, որը նախորդ տարի ապրիլի 24-ին հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգով:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163672&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան