«ПЕРЕЗВОНЮ ПОЗЖЕ». ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ` ԲԻԶՆԵՍՄԵ՞Ն
Արխիվ 12-16
«ПЕРЕЗВОНЮ ПОЗЖЕ». ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ`
ԲԻԶՆԵՍՄԵ՞Ն
Օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ Անտոն Չեխովի անվան 55 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բիզնես-գործունեությամբ է զբաղվում` Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տունը նրան է պատկանում:
«Իրավունք»-ը կապվեց տիկին Սարուխանյանի հետ` պարզելու տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, սակայն դպրոցի տնօրենը հարցը լսելուն պես, առանց որեւէ խոսք ասելու անջատեց հեռախոսը: Ապա հաղորդագրություն ուղարկեց, որտեղ գրված է. «Перезвоню позже»: Քանի որ տիկին Սարուխանյանն այդպես էլ «позже» չզանգահարեց, նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ: Այս անգամ, սակայն, հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես տիկին Սարուխանյանի վարորդ: Նա մեզ տեղեկացրեց, որ Գայանե Սարուխանյանը հանդիպման է:
Հ.Գ. Փաստորեն, ըստ դպրոցի տնօրեն պահվածքի կարելի է ենթադրել, որ վերջինս զբաղվում է բիզնես գործունեությամբայլապես շահագրգռված կլիներ հերքելու այս տեղեկությունները, եթե, իհարկե, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Գ. Սարուխանյանը նախընտրում է կարծես օրինակ վերցնել հարցից խուսափող պաշտոնյաներից` վարորդին «մեջտեղ» գցելով եւ որեւէ բացատրություն չտալով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ