ՔՈՉԱՐՅԱՆԱՄԵՏ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԲՀԿ- Ն ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԻ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԱՄԵՏ ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԲՀԿ-

Ն ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԻ

 

 

ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյանը, ով նախորդ տարի` մինչ սահմանադրական բարեփոխումները, խորհրդարան չէր գալիս, այսօր մասնակցում էր մարդու իրավունքերի հանձնաժողովի նիստին: Նիստի վարտից հետո  «Իրավունք»-ը ճեպազրույց ունեցավ ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյանի հետ:

- Պրն Խաչատրյան, Դուք  հայտարարել էիք, որ դեմ եք սահմանադրական բարեփոխումներին: Հիմա էլ ե՞ ք նույն կարծիքին:

- Այո:

- Ձեզ համար հավաստի՞ են  դեկտեմբերին վեցի հանրաքվեի պաշտոնական արդյունքները:

- Ոչ, ես չեմ հավատում:

- Ինչի՞ն չեք հավատում:

- Արդյունքներին:

- Եթե Դուք Հայաստանում չեք եղել, ընտրատեղամասերում` եւս, ինչո՞ւ չեք հավատում արդյունքներին:

- Բայց  ո՞վ է ասում, որ ստեղ չեմ եղել:

- Դե դրսում էիք, բուժվում էիք...

- Էդ ժամանակ արդեն  ստեղ էի:

- Ընտրատեղամասերում եղե՞լ եք:

- Չէ, չեմ էլ գնացել ընտրության: Մենք ժողովրդի հետ շփվում ենք: Համատարած «ոչ» էր:

- Ընդդիմության բացթողումները որո՞նք եղան հանրաքվեի ընթացքում, որ չկարողացավ «ոչ»-ի ավելի մեծ տոկոս ապահովել:

- Հիմնականում ընտրատեղամասերում պետք է ուշադիր լինեին:

-Ձեր հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների մասին  ԲՀԿ-ն  կարծես միանշանակ չընդունեց: Դրանից հետո մեկնեցիք ԱՄՆ-ը` առողջական խնդիրների պատճառով: Սակայն լուրեր տարածվեցին, թե  ՄՆ-ը մեկնել եք  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չլինելու համար:

- Չէ, զուտ բուժման նպատակով եմ մեկնել:

- Կուսակցությունից այս ընթացքում որեւէ ճնշումներ չե՞ն եղել ձեր հանդեպ:

-Չէ, չի եղել:

- Դուք մինչ օրս ԲՀԿ անդա՞մ եք:

- Այո:

- Հնարավո՞ր է  կուսակցությունը լքեք: Ասում են` տարաձայնություններ ունեք կուսակցության հետ:

- Կուսակցությունը չեմ լքելու:  Ոչ մի տարաձայնություն էլ չունեմ կուսակցության  հետ:

- Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:

- Դե էնքան ժամանակ կա: Հլա ոչ մի բանով չենք զբաղվում:

- ԲՀԿ-ի ցուցակով կցանկանայի՞ք անցնել խորհրդարան:

- Չեմ կարող ասել: Էնքան բաներ կզարգանան:

- 2008-ից ԲՀԿ-ի անդամ եք: Հաջորդ խորհրդարանում չէի՞ ք ցանկանա նորից նույն կուսակցության ցուցակով մտնել ԱԺ:

- Ես ցանկություն չունեմ ինձ պատգամավոր տեսնել:

- Ինչո՞ ւ:

- Որովհետեւ չեմ ուզում:

- Պատգամավոր չլինելով` ինչո՞վ եք զբաղվելու:

- Դե շատ գործեր կան: Իմ անձնական գործերով կզբաղվեմ:

- ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար բանակցություններ է վարում: Մինչ այդ էլ ՀՅԴ անդամները հայտարարում են, որ կոալիցիա կազմելուց հետո իրենք  պետք է երկրում իրավիճակ փոխեն: Կկարողանա՞ դաշնակցությունն իր նպատակին հասնել:

- Ոչ:

- Այդ դեպքում  ինչո՞ւ է ստեղծվում կոալիցիա:

- Չգիտեմ: Դեռ պարզ էլ  չի` կոալիցիա կլինի, թե ոչ:

- Կցանկանա՞ք, որ կոալիցիայի անդամ դառնա նաեւ ԲՀԿ-ն:

- Մեկ է,տարբերություն չկա: Օրինակ, ես չէի ուզի: Կուզենայի, որ մենք ընդդիմադիր  լինեինք: Կապրենք, կտեսնենք:

- Նորից խոսում են  Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին: Կցանկանայի՞ք, որ նա վերադառնար:

- Ինչու չէ: Կցանկանայի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

https://iravunk.com/sim/?p=163670&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան