Իրանն արգելել է թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան
Արխիվ 12-16
Իրանն արգելել է թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առևտրի հարցերով նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն հրահանգել է արգելել թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան։
Նեմատզադեն հայտարարել է, որ համապատասխան միջոցն ընդունվել է նրա համար, որպեսզի իրանցի արտադրողներն ապահովագրվեն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների և Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ սահմանած պատժամիջոցների ֆոնին.
«Իրանցի առևտրականների կողմից թուրքական ապրանքների վերաարտահանումը հակասում է Իրանի արտահանման ընդհանուր կանոններին։ Իրանցի արտադրողները պետք է օգտագործեն Թեհրանի ու Մոսկվայի միջև լավ հարաբերությունները՝ Իրանում արտադրված ապրանքների արտահանման համար»։
https://iravunk.com/sim/?p=163668&l=am/