ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄՏԱՎ ԵԽԽՎ ՕՐԱԿԱՐԳ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԱՂԸ

Արխիվ 12-16

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄՏԱՎ ԵԽԽՎ ՕՐԱԿԱՐԳ,

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԱՂԸ

 

 

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, եւ քիչ առաջ, օրակարգի հաստատման ժամանակ, այդպես էլ երկու նախագծերը չհանվեցին շրջանառությունից՝ չնայած եղել էին նման առաջարկներ։ Մինչ նստաշրջանի մեկնարկը, Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Անն Բրասյորն իր մամուլի ասուլիսում անդրադարձել էր բանաձեւերի թեմային։ Նրա խոսքով, բազմաթիվ առաջարկներ էին եղել՝ այդ բանաձեւերի նախագծերիի վերաբերյալ քննարկում չանցկացնելու համար։ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ երկրներ են, եւ մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության մեջ։ Դրա համար պետք է քրտնաջան աշխատենք, քանի որ մարդիկ տառապում են այդ շրջանում: Նրանք Եվրախորհրդի քաղաքացիներն են, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, մնում է միայն գտնել միջոցը: Խնդրի լուծումը պետք է գտնվի։ Իմ անձնական կարծիքն է, որ մենք չպետք է թողնենք այնպես, ինչպես կա»,- ­ասել էր Անն Բրասյորը։  Ինչեւէ, վաղը, Երեւանի ժամանակով՝ 13.00-ին մեկնարկելու է քննարկումը։ Ի դեպ, այսօր ԵԽԽՎ վեհաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Պեդրո Ագրամունտը, որի թեկնածությունն առաջարկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կուսակցական քվոտայով։ Ագրամունտն Իսպանիայի սենատի անդամ է՝ Վալենսիայից: Քաղաքական գործիչը հայտնի է Ուկրաինայի օգտին իր հայտարարություններով, նա նաեւ Ղրիմի անեքսիայի խիստ քննադատ է: Միեւնույն ժամանակ, շատերը նրա ընտրությունը վիճելի են անվանում, քանի որ նրա անունը շրջանառվել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։

 

 

 

https://iravunk.com/sim/?p=163666&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան