«ԱՐԺԵ, ԱՐԺԵ». ԿՈՐԾԱՆՎՈՂ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ

Արխիվ 12-16

«ԱՐԺԵ, ԱՐԺԵ». ԿՈՐԾԱՆՎՈՂ ԵՄ-Ի ՀԵՏ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ

 

Արդեն մի քանի օր է, որ լրատվամիջոցները քննարկում են հայկական մսամթերքի հանդեպ ՌԴ-ի կողմից դրած արգելանքի մասին: Կարծիք կա, որ Ռուսաստանի այս քայլը պատահական չէ, քանի որ ՌԴ-ն ցանկանում է իբրեւ  «պատժել» Հայաստանին ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար: ԵՄ-Հայաստան պատվիրակության անդամ, ՀՀՇ-ական ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չհամաձայնեց հնչող տեսակետի հետ. «Չեմ կարծում, որ խոզի կամ տավարի մսով են սահմանափակվում հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները: Արգելքի պատճառը հիվանդությունն է»:

Ալեքսանդր Արզումանյանին ուղղված «Իրավունք»-ի հարցին` ինչպես է արձագանքում այն վերլուծություններին, թե ԵՄ-ն կործանվում է, անգամ Մեծ Բրիտանիայում է քննարկվում ԵՄ-ում մնալ-չմնալու հարցը, հետեւաբար արժե՞ այդ կառույցի հետ հույսեր կապել, պրն Արզումանյանն ասաց. «Արժե, արժե: Մեծ Բրիտանիայում էլ ԵՄ-ից դուրս գալ-չգալու համար ռեֆերենդում պետք է լինի: Իսկ ԵՄ-ի  կործանման մասին հրապարակումներին չեմ արձագանքում»:

Մեր մյուս հարցին` ինչպես եղավ, որ հայկական պատվիրակությանը հաջողվեց ԵՄ-ում ունենա, այսպես ասած, պրոհայկական փաստաթուղթ, իսկ ԵԽԽՎ-ում` ձախողում, եթե ԵՄ-ի անդամ երկրները ներկայացված են ԵԽԽՎ-ում, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այդ մասին կխոսեմ  ԵԽԽՎ-ի նիստի ավարտից հետո»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

https://iravunk.com/sim/?p=163664&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան