«ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ»

Արխիվ 12-16

Պահանջում են. «ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ»

 

Այսօր կայացավ «Հանուն Օրենքի» հասարակական շարժման բողոքի ակցիան` Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որին միացել էին նաեւ տարբեր կուսակցությունների երիտթեւեր, հկ-ներկայացուցիչներ ու մտավորականներ: Ակցիայի նախաձեռնող խմբի անունից Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին հանձնվեց պահանջագիր, որում մասնավորապես ասված էր.

«Դատապարտում ենք Մեծ Բրիտանիային ու Բոսնիա եւ Հերցեգովինային այն բանի համար, որ վերջիններս, վաճառվելով ադրբեջանական իշխանություններին, փորձում են ստիպել հայկական կողմին հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին` հայերին անվանելով զավթիչներ:

2016թ-ի հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական Վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական  զեկույցների շուրջ. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում»` պատրաստված բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի կողմից, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի` Ղարաբաղում Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը, որը կրում է հետեւյալ վերնագիրը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից»:

Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորին Ադրբեջանը կարողացել է գնել «խավիարային դիվանագիտության» միջոցով եւ այդ պատճառով է, որ ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից:

Այսպիսով, Հանուն օրենքի հասարակական շարժման ակտիվիստները

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ.

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Ակցիայի մասին առավել մանրամասն կներկայացնենք քիչ ուշ:

https://iravunk.com/sim/?p=163663&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան