ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈւՄՆԵՐ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԵՑՈՂ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՎԻՐՎՈւՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՎՈՂ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Արխիվ 12-16
ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈւՄՆԵՐ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԵՑՈՂ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆՎԻՐՎՈւՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՎՈՂ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են թուրք-ադրբեջանական եվրոպացիների գործընկերների կողմից: Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ երգելու պատրաստ եվրոպական երգչախումբը այնքան խայտառակ վիրճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնույմ է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ ով վճարում է, այն էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից բարձրացված հարցերը այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի չտեսնել տասնյակ միլիոնավոր մարդկանց հենց այսօր ծայրահեղության հացրած վիճակը: Եվ փոխանակ ԵԽՎՎ-ն քննարկի Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից մեկ միլիոնից ավել փախստականների սարսափելի վիճակը, որոնք այս խստունչ ձմեռով սոված եւ անօթեւան սառչում են եվրոպական քաղաքների փողոցներում, փոխանակ քննարկի Ադրբեջանում եւ Թուրքիայում միլիոնավոր մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը, որոշել է զբաղվել Սարսանգի ջրամբարի ջրօգտագործման հարցերով եւ ազատագրված տարածներում իրավիճակի ուսումնասիրելով: Ավելին, այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտով տասնամյակներ շարունակ մանրակրկիտ կերպով զբաղվում է հատուկ դրա համար ստեղծված ՄԻՆՍԿ-ի խումբը, եվրոպացի պատգամավորները որոշեցին քթները խոթել իրենց բացարձակապես չվերաբերվող հարցի մեջ եւ ավելին` ընդունել դատավորի կեցվածք մի հարցի շուրջ, որից բացարձակապես գլուխ չեն հանում: Եվրոպացիները վաղուց մոռացել են ինչ է նշանակում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ դրա մասին հիշում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սպասարկել սեփական աշխարհաքաղաքական շահերը օրինակ` Կոսովոյում: Իսկ այն, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը եւ ճանապարհների բացումը տնտեսական հարաբերությունները չպայամանավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ԵԽՎՎ-ին կարծես թե հասու չէ:
Հարց է ծագում, ի՞նչ օգուտ է քաղել Հայաստանը շուրջ 12 տարի անդամագրվելով Եվրոպայի խորհրդին: Բացի ԵԽԽՎ-ում հակահայկական բազմաթիվ դրսեւորումների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ցեղասպանությունը մերժելու թույլտվության որոշումից Հայաստանը ոչինչ չի ստացել: Իհարկե, ոմանք հիմա կհիշեն, այսպես կոչված, եվրոպական արժեքները եւ ծամծմած Մարդու իրավունքները: Սակայն վերջին իրադարձությունները աշխարհում հերթական անգամ ապացուցում են, որ եվրոպացիների համար Մարդու իրավունքները հանգեցվում են արվամքլների կողմից սեփական սեռական կողմնորոշումները դրոշակի նման թափահարելու «իրավունքի», իսկ, այսպես կոչված, արեւմտյան արժեհամակարգ ընդհանրապես գոյություն չունի:
ԱՍԱ ՈՎ Է ԸՆԿԵՐԴ, ԿԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈւ
Ադրբեջանի պատվերով ազատագրված տարածների ճակատագրով անհանգստացած եվրոպացիները համառորեն չեն նկատում իրենց գործընկեր եւ բարեկամ ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության հետ ասոցացված Թուրքիայի կողմից Կիպրոսի կեսի տասնամյակներ տեւող օկուպացիան, ինչպես նաեւ` Սիրիա եւ Իրաքի տարածք թուրքական զորք մտցնելը: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին օրերս հայտարարեց, որ Անկարան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ կասկած հայտնեց, որ Թուրքիան նպատակ ունի պայքարել ԻԼԻՊ-ի դեմ: Նա նշեց նաեւ, որ ահաբեկիչների դեմ անվան տակ Թուրքիան պատերազմում է քրդերի դեմ:
Միաժամանակ Սիրիան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նշելով, որ Թուրքիան անդադար խախտում է Սիրիայի սահմանները: «Էրդողանի ռեժիմի կողմից Սիրիայի սահմանների չդադարող խախտումները հանդիսում են ուղղակի ագրեսիա, որը խախտում է միջազգային բոլոր նորմերը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունում: Ավելին, Սիրիան հերթական անգամ մեղադրեց Թուրքիային ահաբեկիչներին աջակցության եւ Սիրիայի տարածք նրանց «գործուղելու» մեջ:
Դրան զուգահեռ Թուրքիան շարունակում է իր իսկ երկրում քրդերի կոտորածները: Նախորդ տարվա օգոստոսից սկսած քրդաբնակ շրջաններում 58 անգամ հայտարարվել է 24 ժամյա պարետային ժամ, իսկ դեկտեմբերի 11-ից սկսած այդ տարածքներում, այսպես կոչված, հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում մեկ ամսվա ընթացքում զոհվել են 79 խաղաղ բնակիչ, այդ թվում` 14 երեխա եւ 18 կին հայտարարել է Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը: Հիմնադրամը նշել է, որ կես տարվա ընթացքում քրդական բնակավայրերում Թուրքիայի ուժային կառույցների կողմից, ընդհանուր առմամբ, սպանվել են 162 խաղաղ բնակիչ, այդ թվում` 29 կին, 32 երեխա եւ 24 հոգի 60-անց մարդ: Թուրքիայի իշխանությունների իրենց երկրում ազգային փոքրամասնությունների հանդեպ սարսափելի կոտորածի դեմ հանդես է գալիս աշխարհի առաջադեմ հանրությունը: 1128 թուրքական եւ արտասահմանյան գիտնականներ հրապարակել են հայտարարություն, որ անվանել են «Մենք չենք լինի այդ հանցագործության մի մասը», որտես կոչ են արել թուրքական իշխանություններին դադարեցնել «կոտորածները եւ սպանդը» երկրի հարավ-արեւելքում եւ վերադառնալ բանակցությունների քրդական հարցի խաղաղ կարգավորման համար: Ստորագրողների թվում են աշխարհահռչակ գիտնականներ, ամերիկացի փիլիսոփա եւ պատմաբան Նոամ Հոմսկին, որը նշել է, որ «Թուրքիան ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակիցն է: Հետեւաբար շատ հավանական է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կձեռնարկի գոնե աննշան գործողություններ առանց հասարակության մասշտաբային ճնշումների»: Գիտնականի կարծիքով ԱՄՆ-ի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ նախկինում էլ եղել է «սարսափելի», հատկապես 1990-ականներին, երբ քրդերի հանդեպ ռազմական գործողությունները դարձան «պետական տեռորի աշխարհում ամենասարսափելի օրինակներից մեկը»: «Միացյալ Նահանգները ապահովել էին սպառազինությունների 80 տոկոսը: Իրավիճակի մասին գրեթե ոչինչ չէր հաղորդվում, իսկ մեզանից այն քչերին, ովքեր փորձում էին հանդես գալ բողոքով, ստիպեցին լռել»,- ասում է Հոմսկին:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Էրդողանը բողոքի ձայն բարձրացրած գիտնականներին որակավորեց որպես «անգրագետներ» եւ սկսեց նրանց հանդեպ քաղաքական հետապնդումներ: Թուրքիայի կրթության խորհուրդը հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի այն թուրք գիտնականների դեմ, ում ստորագրություններն են դրված վերոհիշյալ փաստաթղթի տակ: Դրան հետեւեց Թուրքիայի դատախազության կողմից 21 գիտնականի կալանավորումը: Թուրքիայի քաղբանտարկյալներին դատախազությունը մեղադրում է «թուրք ժողովրդի, պետության, կառավարության, պառլամենտի, դատարանի, հրապարակային, ստորացման» մեջ:
Սակայն քաղաքական հետապնդումների ալիքը Թուրքիայում չի սահմանափակվում քրդական խնդրով: Օրերս աշխատանքից հեռացվել էին այն դատախազները, ովքեր թույլ էին տվել ստուգել Սիրիա մեկնող բեռբնատարները, որի արդյումքում պարզվեց, որ բեռնատարներում տեղափոխվում էր զինամթերք ահաբեկիչների համար: Այդ դեպքի մասին հայտնած խմբագիրներին եւ լրագրողներին անձամբ երկրի նախագահը սպառնում է երկարատեւ ազատազրկմամբ: 2015 թվականի ընթացքում քաղաքական շարժառիթներով Թուրքիայում հեռացվել են աշխատանքից 774 լրագրողներ, 238 լրագրողների նկտամամբ բացվել էին դատական գործեր, 200 լրագրողի եւ 7 ԶԼՄ-ի գործունեությունը քննվում էր ուժայինների կողմից: Թուրք պատգամավոր Սեզգին Թանրօղլուն հայտարարել է, որ 2015 թվականին ձերբակալվել են 156 լրագրող, որոնցից 32-ը մինչ այժմ գտնվում են կալանքի տակ: Թուրք լրագրողների դեմ դատախազությունը գործեր է բացում մեղադրելով վերջիններիս պաշտոնատար անձանց վիրավորելու կա՛մ դավաճանության, կա՛մ էլ ահաբեկչական գործունեության մեջ:
Հետապնդումների են ենթարկվում նաեւ քաղաքական գործիչները: Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղիլիչդարօղլուին այն բանի համար, որ վերջինս մեկնաբանելով գիտնականների զանգվածային ձերբակալումները Էրդողանին անվանել է դիկտատոր: Թուրքիայի նախագահը վերջինիս մեղադրել է «բաց վիավորանքի» մեջ, իսկ Թուրքիայի օրնեսդրությամբ երկրի նախագահի վիրավորանքը համարվում է քրեական հանցագործություն, որի համար կարելի է ստանալ մինչեւ 4 տարի ազատազրկում:
Նախագահիբն վիրավորելու հոդվածով քաղաքական հետապնդումների է ենթարկվում ոչ միայն լրագրողներն ու քաղաքական գործիչները, այլեւ շարքային քաղաքացիները, անգամ կանայք: Այսպես, օրերս մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակինջին: Նա մեղադրվել է Էրդողանին վիրավորելու համար: Դեպքը եղել է 2014 թվականի մարտին Իզմիր քաղաքում, երբ Էրդողանը հանդես էր գալիս իր կողմնակիցների հանրահավաքում: Իր տան պատշգամբում կանգնած 2 երեխաների մայր Ակինջին իբր ձեռքով նրան ինչ-որ բան է ցույց տվել. ինչն Էրդողանը համարել է իր համար խիստ վիրավորական: Ակինջին դատարանում պնդում էր, որ իր ժեստը Էրդողանին չէր հասցեագրված, իսկ կնոջ փաստաբան Գյուլերը պնդում էր, որ Էրդողանը հանրահավաքին հանդես էր գալիս որպես կուսակցության ղեկավար եւ ոչ թե պաշտոնատար անձ եւ այդ դեպքում չի կարելի կիրառել թուրքական այն չափազանց ժողովրդավարական օրենքը, որը կոչվում է պետական ծառայողներին վիրավորելու մասին օրենք: Սակայն թուրքական ամենաժողովրդավարական դատարանը ոչ միայն ազատազրկեց 2 անչափահասների մորը, այլեւ պարտադրեց նրան փոխհատուցել Էրդողանի ծախսերը փաստաբան վարձելու նպատակով:
Թվում էր, որ այս սարսափելի հանցագործությունները պետք է, որ դառնաին ԵԽԽՎ-ի քննարկման առաջնահերթ հարցը: Սակայն այս ամենը գրոշի արժեք չունի Թուրքիայի ամերիկյան եւ եվրոպական բարեկամների համար: ԱՄՆ փոխնախագահ Բայդն հանդես գալով Ստամբուլում հայտարարեց, որ Թուրքիային քրդերի հետ կապված «այլ ըյնտրություն չէր մնում», իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարեց, որ Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու: Ե՛վ ամերիկյան ե՛ւ եվրոպական ղեկավարներից ոչ ոք չփորձեց անգամ կես բառ ասել ի պաշտպանություն քրդական խաղաղ բնակչությանը, որոնց անխնա կերպով գնդակահարում են Թուրքիայի իշխանությունները: Հավանաբար միլիոնավոր քրդերի պարագայում Մարդու իրավունք ասածը չի գործում: Այ, եթե դա լիներ մի արվամոլ, որին ինչ-որ մեկը թարս նայեր, այդ դեպքում է, որ Արեւմուտքը հիշում է Մարդու իրավունքներ ասածի մասին: Նույն կերպ Արեւմուտքը մոռանում է Թուրքիայում խոսքի ազառտություն չունեցող հարյուրավոր լրագրողների, քաղքաքական հետապնդումների ենթարկվող գիտնականների ու քաղաքական գործիչների ու քաղաքացիների մասին: Արեւմուտքը Թուրքիային արտոնում է խախտել նաեւ հարեւան 3 երկրների տարածքային ամբոջականությունը` Սիրիայի, Իրաքի եւ Կիպրոսի: Զենք մատակարարել ահաբեկիչներին եւ վաճառել նրանց նավթը: Այսքանից հետո Հայաստանի 25 տարվա շրջափակումը Թուրքիայի կողմից դիտվում է որպես անմեղ զբաղմունք: Ահա սա է արեւմտյան արժեհամակարգի իրական դեմքը:
ՍԱՈւԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեկ այլ բարեկամ Սաուդյան Արաբիան հունվարի 2-ին հայտարարեց 47 հոգու, այդ թվում` շիիթական հայտնի քարոզիչ Նիմր Ան-Նիմրի կախաղան հանելքու մասին: Մահապատիժ չնդունող եւ Եվրախորհրդի հիմնական պահանջներից մեկը հանդիսացող այդ դրույթը զանգվածաբար խախտող Սաուդյան Արաբիան ոչ միայն չընկավ պատժամիջոցների տակ, այլեւ շարունակեց վայելել իր արեւմտյան հովանվորների բարեկամությունը: Ոչ մի խոսք քաղաքական եւ կրոնական հաշվեհարդարի մասին: Այ, եթե ահնկարծ Հայաստանում որեւէ մեկին, ով աղանդավոր անվան տակ փորձում է խուսափել բանակից որեւէ մեկը թարս նայի այ այդ դեպքում ԵԽԽՎ-ի պատգամավորների երգչախումբը կսկսի զռռալ խղճի ազատության ոտնահարման մասին: Իսկ Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ նրանց բարեկամը եւ գործընկերը: ԱՄՆ պետքարտուղար Քերրին Էր-Րիաթ կատարած իր այցի ընթացքում հայտարարեց. «Սաուդյան Արաբիայի թագավորության հետ մնենք ունենք ավելի ամուր փոխհարաբերություններ, ավելի հստակ միություն, ավելի ամուր բարեկամություն, քան երբեւէ նախկինում»: Հավանաբար 47 քաղաքական եւ կրոնական ընդդիմադիրների սպանությունն իր դերն ունեցավ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի բարեկամության ամրապնդման մեջ: Ահա այս է արեւմտյան արժեհամակարգի իրական դեմքը:
ԵՎՐԱՄԻՈւԹՅՈւՆԸ ՈՏՆԱՏԱԿ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԻՍԿ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մարդու իրավունքների մասին երկար ու բարակ բարբաջելուց հետո, ավելին` այդ հարցը այլ երկրների ներքին գործերի մեջ խառնվելու համար միջոց դարձրած Արեւմուտքը անմիջապես այդ նույն Մարդու իրավունքների մասին մռացավ իր տան մեջ Եվրամիությունում, երբ կուշտ ու հղպացած Եվրոպան հանդիպեց առաջին իսկ քիչ թե շատ լուրջ խնդիրին `փախստականներին ու ահաբեկչության դրսեւորումներին: Ահա այստեղ է, որ նույն ամերիկացների ու եվրոպացիների գործողությունների հետեւանքով անտուն ու փախստական դարձած միլիոնավոր աֆրիկացիներ ու արաբներ սկսեցին հետապնդվել իրենց ազգային ու կրոնական պատկանելության հետեւանքով: ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը հասավ նրան, որ առաջարկեց ընդհանրապես արգելել մուսուլմանական հավատք ունեցողների մուտքը ԱՄՆ: Եվ իր այդ հայտարարությունը մնաց ամբողջությամբ անհետեւանք: Ըստ էության, նա խստրականության ենթարկեց համաշխարհային հիմնական կրոններից մեկի հետեւորդներին: Բայց ԵԽԽՎ-ն Թրամփի հարցը չի քննարկելու: Չի քննարկելու նաեւ գերմանական Բոռնհեյն քաղաքի իշխանությունների հարցը, որտեղ փախստական տղամարդկանց արգելել են հաճախել լողավազան: Կրկնակի խտրականություն ե՛ւ սեռական, ե՛ւ ազգային պատկանելության հատկանիշներով:
Իսկ Ֆրանսիայում 3 մզկիթները փակելուց հետո իշխանությունները փակեցին նաեւ 3 կրոնական կազմակերպություն: Մինչ այդ խուզարկելով դրանց գրասենայկները, ստուգելով համակարգիչների պարունակությունները եւ այլն: Թե ո՞րն էր այդ 3 կրոնական կազմակերպությունների մեղքը, հստակ չի հաղորդվում: Ասվում է, որ նրանք կապ են ունեցել ինչ-որ մի մզկիթի հետ, որտեղ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ: Կարելի է միայն պատկերացնել ինչ վայնասուն կբարձրացնեին եվրոպացիները, եթե Հայաստանում փակվեր որեւէ կրոնական կաղմակերպություն:
Իսկ Լեհաստանը անցկացրեց փոփոխություններ ԶԼՄ-ներ եւ դատարանների համակարգում: Այդ փոփոխությունները արդեն իսկ անվանվեցին որպես ԶԼՄ-ների ազատության սահմանափակում եւ դատական համակարգի անկախության խախտում: Բայց Եվրամիության անդամ Լեհաստանում դա կարելի է անել եւ ԵԽԽՎ-ն այդ հարցը եւս չի քննարկի:
Այսքանից հետո պարզ է դառնում, որ իրականում արեւմտյան արժեհամակարգ գոյություն չունի: Իրականում այն ինչ համարում են Մարդու իրավունքներ ամեն օր խախտվում է հենց նույն Եվրոպայնում, Միացյալ Նահանգներում, նրանց բարեկամ Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում եւ այս օրինակները կարելի է անվերջ քննարկել: Իրականում ԵԽԽՎ-ն ընդամենը գործիք է այս կամ այն երկրի ու ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար: Եվ եթե այսօր էլ ԵԽԽՎ-ն ընդունի հակահայկական բանձեւ, ապա համոզված եմ, որ մենեք այլեւ այդ կազմակերպությունում անելիք չունենք գոնե այնքան ժամանակ, մինչեւ այն կշարունակի անտեսել միլիոնավոր մարդկանց զրկանքները, անտեսել դիկտատոր ղեկավարներին, անտեսել ագրեսիան այլ պետությունների հանդեպ միայն այն պատճառով, որ այդ ագրեսորները, դիկտատորները իրենց բարեկամներն են:
ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆ
ՍԻՄ ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
https://iravunk.com/sim/?p=163622&l=am/