«Մեր բողոքի ակցիան նախազգուշացում է ադրբեջանական նավթի, խավիարի եւ մանաթի տեսքից «ուշաթափվողներին»»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է  ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ, ԽԱՎԻԱՐԻ ԵՎ ՄԱՆԱԹԻ ՏԵՍՔԻՑ «ՈՒՇԱԹԱՓՎՈՂՆԵՐԻՆ»»

 

«Այս հարցը համահայկական է եւ կուսակցական գույն, քաղաքական հայացքներ չի ճանաչում: Բոլորս դնում ենք այդ ամենը մի կողմ եւ պայքարում մի նպատակի համար` Հայաստանի Հանրապետության», - կոչ է անում «Հանուն Օրենքի» հասարակական շարժումն ու հորդորում բոլորին մասնակցել վաղը` հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց (հասցե` Բաղրամյան 34) կայանալիք բողոքի ակցիային`դատապարտելով Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի խոչընդոտող քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական զեկույցների շուրջ, որոնք պատրաստված են Բրիտանիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչների կողմից: Հատկապես մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է զավթիչներ` այսպիսով թեւ եւ թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահելաոճին ու վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հանուն Օրենքի» հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

-Որքանո՞վ եք այս պահին կարեւորում նախաձեռնած բողոքի ակցիան, երբ հնարավոր ամեն ինչ թե՛ հայտարարություններով, թե՛ պատվիրակության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերով արդեն իսկ բավական մեծ գործ է արվել, որպեսզի ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի նախագծերն իրականություն չդառնան:

- Դիվանագետների, պատգամավորների եւ ձեր նշած կառույցի աշխատանքն, իհարկե, եւս կարեւոր են, բայց երբ դրան նաեւ միանում է ժողովրդի արդար բողոքի ձայնը, ապա պատկերացնել անգամ դժվար է, թե այդ ահռելի ուժը, ինչ կարող է անել: Այս բողոքի ակցիան անչափ կարեւոր է, որովհետեւ այն իր մեջ ավելի խորքային նպատակ ունի: Սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր եվրոպացի պաշտոնյաներ ու դիվանագետներ վաճառվելով Ադրբեջանի իշխանություններին` պաշտպանում են այդ երկրի շահերը` ի վնաս Հայաստանի Հանրապետության: Մեր բողոքի ակցիան միայն միտված չէ այդ երկու հակահայկական զեկույցների դեմ, այն ավելի գլոբալ խնդիրներ է բարձրացնում: Այն նախեւառաջ խիստ նախազգուշացում է ադրբեջանական նավթի, խավիարի եւ մանաթի տեսքից «ուշաթափվողներին»: Հայերն այլեւս չեն հանդուրժի ոչ մի ոտնձգություն իրենց պետության եւ ազգի նկատմամբ: Այսօր Հայաստանում ձեւավորվել է մի սերունդ, որն ունակ է պաշտպան կանգնելու իր ազգի շահերին: Եվրոպայում պետք է հասկանան, որ հայերը ոչ մեկին ոչինչ չունեն հանձնելու: Ավելին` մենք դեռ ունենք պատմական հողեր, որոնք ազատագրելու կարիք կա: Մեր նախնիների հոգիները դեռ սպասում են ու չեն հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ հայկական եռագույնը չծածանվի Արարատից այն կողմ: Եվ իմ խորին համոզմամբ` այդ օրն էլ շուտով կգա:

- Ինչքանով տեղյակ եմ, Ձեր բողոքի ակցիային են միացել նաև տարբեր կուսակցություններ ու կազմակերպություններ կմանրամասնե՞ք այդ մասին:

- Հուրախություն ամենքիս, մեզ են միացել ՀՅԴ կուսակցության երիտթեւը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Մեծն Մուրադ» երիտասարդների միությունը, Միջազգային հումանիտար զարգացման եւ «Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպությունները, եզդիների «Մեդիա Շանգալ» ՀԿ ներկայացուցիչները, մտավորականներ եւ բավականին շատ երիտասարդներ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա ակցիայից:

- Մենք չենք սպասում որեւիցե ակնկալիքների, համարում ենք, որ սա մեր պարտականությունն է` որպես ՀՀ քաղաքացիներ, որպես հայ երիտասարդներ, որոնք անտարբեր չեն իրենց պետության ճակատագրի նկատմամբ: Այնպես որ, մենք ուղղակի մեր պարտքն ենք կատարում:

- Իսկ ի՞նչ քայլեր կհաջորդեն բողոքի ակցիային, եթե հակահայկական զեկույցների բանաձեւերի նախագծերը ընդունվեն կամ չընդունվեն:

-Այս աբսուրդային զեկույցները ընդունելու կամ չընդունելու դեպքում ոչինչ չի փոխվի: Արցախը միշտ եղել է ու կմնա հայերի հողը, կրկնում եմ` մենք ոչինչ չունենք հանձնելու: Էժանագին եվրապատգամավորների զեկույցները ընդունելով` ԵԽԽՎ-ն ինքն իրեն վերջնականապես կոչնչացնի որպես միջազգային կառույց: Այն այդ պատգամավորների նման վաճառված եւ էժանագին, փտած կառույցի է վերածվել: Հետեւաբար, այս երկու զեկույցներով չի ավարտվում հայերի իրավունքների խախտումները միջազգային ասպարեզում, դրա համար ցանկացած դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163619&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան