ՄԻՋԱԴԵՊ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ. «ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԵԶ»
Արխիվ 12-16
ՄԻՋԱԴԵՊ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ. «ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԵԶ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության գրասենյակում այսօր կազմակերպել էր հանդիպում` իր հասցեին մեղադրանքներ ուղղողների հետ դեմ առ դեմ խոսելու: Այսօր կուսակցության գրասենյակում կայացավ հանդիպումը, սակայն այն առանց սկանդալի չանցավ: Մինչ միջադեպը պրն Փաշինյանն ասաց, որ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներին պատասխանում է իր գործունեությամբ: «Ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր, անընդհատ հանրությանն ահազանգում են, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն իմ ու Բաղրամյան 26-ի կապերի մասին, այսօր չեն եկել, որ մենք այդ հավաստի տեղեկությունները քննարկենք»,- ասաց Փաշինյանը:
Նրա ելույթից հետո խոսքով հանդես եկավ Ջաղինյան ազգանունով մի կին ով պահանջեց Փաշինյանից ներկայացնել իր անելիքը: «Ես այդ թեմային այնքան շատ եմ անդրադարձել»,- ասաց Փաշինյանը:
«Իմ նման տուպոյի համար մի հատ էլ անդրադարձեք, ես չեմ հասկանում»,- հակադարձեց կինը, ապա Փաշինյանիյ հիշեցրեց 2008 թ-ի մարտի մեկի դեպքերը: «2008 թվականի դեպքերի մասին խնդրում եմ խոսեք, Ձեր ներկայացումը, ո՞վ էիք Դուք այնտեղ: Այն փաստը, որ մահացել է ոչ թե 17 մարդ, այլ117 մարդ, բոլորս գիտենք, փաստեր էլ կան, և պատեհ դեպքում ես այդ ամենը կներկայացնեմ»,- հայտարարեց քաղաքացին:
Կուսակցության անդամն էլ ասաց, որ մարտի մեկին ինքն օրինականությունն ու սահմանադրությունն է պաշտպանել եւ ամեն ինչ արել է` հօգուտ հայ ժողովրդի:
Ի դեպ, կուսակցության գրասենյակը լքելուց առաջ տիկին Ջաղինյանը թողել է իր հեռախոսահամարը, ապա դիմել է Փաշինյանին ու ասել. ««Ինչո՞ւ քո նմանները, որ քաղաքական դաշտում իրենց ճոռում են և իրենց ընդդիմություն են որպես այդպիսին ցույց տալիս... ինչու՞ մինչև այսօր փոփոխություն չկա, ի՞նչ ինտիտուտցիոնալ ընդդիմություն, հիմա էլ մի 20 տարի պիտի քո ինստիտուտցիոնալը պիտի բան անե՞նք... ժողովուրդը մեռնում է այսօր... Եվ իմիջիայլոց, ես քեզ ոչնչացնելու եմ քո քաղաքական դաշտում, սա էլ իմ հեռախոսահամարը, բան կունենաս ասելու, կզանգես կասես... ոչնչացնելու եմ, երկուերեսանի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163613&l=am/