«ԲԺՇԿՈՒՀՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑ
Արխիվ 12-16
«ԲԺՇԿՈՒՀՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ».
ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Րոպեներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ 26-ամյա ծնդդկան Մերի Մարգարյանի գործով ձերբակալված «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ազատ է արձակվել:
«Իրավունք»-ը կապ հաստատեց Մերի Մարգարյանի հոր` Վաղինակ Մարգարյանի հետ, ով ասաց, որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: «Ինձ ոչ մի բան հարցրեք: Ես խոսալու տրամադրություն չունեմ»,- ասաց պրն Մարգարյանը:
Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանն էլ «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ քննչական կոմիտե միջնորդություն են ներկայացրել` ամենախիստ խափանման միջոցն ընտրելու Շուշանիկ Բախշյանի համար: «Քննչական կոմիտեն երեկ հրապարակել է եզրակացություն, ըստ որի` հիմնավորվել է Բախշյանի կողմից թույլ տրված թերությունները, որոնք պատճառահետեւանքային կապի մեջ են Մերի Մարգարյանի ու Մարիա Հարությունյանի մահվան հետ: Հիմնավոր կասկածը կար, ու մեզ համար անսպասելի էր Բախշյանի ազատ արձակումը»,- մանրամասնեց փաստաբանը:
Փաստաբանը չի բացառում, որ Շուշանիկ Բախշյանի թիկունքում ինչ-որ ազդեցիկ պաշտոնյաներ կանգնած լինեն: «Բայց չենք էլ հաստատում այդ տեղեկությունը: Պարզապես այս պահին նման տեղեկատվության չենք տիրապետում»,- եզրափակեց Մարինե Թովմասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163611&l=am/