ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԵԽԽՎ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ, ԲԱՅՑ…»
Արխիվ 12-16
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԵԽԽՎ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ, ԲԱՅՑ…»
«Իրավունք»-ն այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից պարզեց` ԵԽԽՎ-ում Հայաստանր ձախողումները պե՞տք է բարդել միայն հայկական պատվիրակության վրա: Արդյոք միայն հայկական պատվիրակության աշխատանքով պետք է ապահովել պրոհայկական բանաձեւեր: «Հայկական պատվիրակության աշխատանքը բավարար չէ, բայց այսպես հեշտ քննադատել պատվիրակությանը դեմ եմ: Պատվիրակության կազմը կարելի է թարմացնել, բայց հանուն արդարության ասեմ` դժվար է չորս հոգանոց պատվիրակությամբ աշխատել եւ հակազդել թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հակահայկական քայլերին»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ քաղաքագետի` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերին նպաստում են նաեւ են հակառուսական տրամադրությունները, Ռուսաստանի հետ Հայաստանին ասոցացնելը: «Ես չեմ ցանկանում քննադատել, այլ առաջարկում եմ փոխել աշխատելաոճը: Օրինակ, ադրբեջանցիների բերանին գալն ու հակահայկական ելույթներին միշտ պատասխանելը: Երբ դու անընդհատ պատասխանում ես, դա դրական չի ընկալվում: Այո, դեպքեր կան, երբ պետք է պատասխանել, սակայն միշտ պատասխանել, ճիշտ չէ: Հորդորում եմ հայկական պատվիրակություններին աշխատել տարբեր հանձնաժողովներում, ձեռքբերել հեղինակություն ու ասել իրենց կարծիքը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ