ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԵՏ
2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանված եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանների եւ նրանց ընկեր` 27-ամյա Արմեն Հովհաննիսյանի գործով Գալստյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արշակ Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի հարցաքննվեն այն անձիք, ովքեր սպանությունից րոպեներ առաջ հեռախոսզարույցներ են ունեցել սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի հետ: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արշակ Կարապետյանը:
- Բավարավե՞լ է միջնորդությունը, թե՞ ոչ հարցին, փաստաբանը նկատեց.
- Մինչ այս պահը մերժման պատասխան չեմ ստացել, ինչը խոսում է այն մասին, որ երեւի բավարավել է:
Հիշեցնենք, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163603&l=am/