ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼ ԵՄ-ՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ»

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼ ԵՄ-ՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ»

 

Օրեր առաջ Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որի ավարտից հետո ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եզրափակիչ հայտարարություն: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով  հայտարարությանը, այն   համարեց  համեմատաբար օբյեկտիվ, որը չես ասի ԵԽԽՎ-ում ընդգրկված  երկու վերջին հակահայկական բանաձեւերի մասին:   Դրանք, ըստ վերլուծաբանի, ոչ մի կապ չունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցման  հետ:

ԵԽԽՎ-ում ընդգրկված  հակահայկական բանաձեւերից մեկը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:  Քաղաքագետն առաջարկում է  այն դարձնել ԵՄ-ում քննարկման առարկա: Մասնավորապես  ջրամբարի վերանորոգման հարցը ԵՄ-ում  դարձնել համատեղ խաղաղության ծրագիր: «Կարծում եմ` ԵՄ-ն կֆինանսավորի: Անգամ կիսակաշառված պատգամավորների համար սա  ընդունելի կլինի»,-  առաջարկում է վերլուծաբանը:

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության մեջ  ամրագրված կարեւոր դրույթներ են հայ-թուրքական փակ սահմանը: «Առաջին անգամ հայտարարության մեջ խոսվում է սահմանի միակողմանի փակ լինելու մասին: Իսկ սա կարեւոր է,  քանի որ երբ խոսվում է հայ-թուրքական փակ սահմանի մասին, եվրոպացիները չեն հասկանում` որ կողմն է փակել սահմանը»,- ասաց վերլուծաբանը:

ԵՄ-ն այս տարի Թուրքիային ֆինանսապես աջակցեց Սիրիայից փախստականներ ընդունելու համար: Ըստ բանախոսի`Հայաստանը եւս այն երկրներից է, որն ընդունեց Սիրիայից փախստականներ. «ԵՄ-ն կոչ է անում   ԵՄ անդամ երկրներին  դրական արձագանքել և աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը»: Սա, ըստ քաղաքագետի, ճիշտ օգտագործելու դեպքում հնարավորություն կտա անգամ ֆինանսական աջակցություն ստանալ ԵՄ-ից:

Հարցին` ինչպե՞ս է, որ ԵՄ-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է   հայկական շահերին համահունչ փաստաթուղթ ստանալ, իսկ ԵԽԽՎ-ում` ոչ, եթե ԵՄ անդամ երկրները նաեւ ԵԽԽՎ-ի  անդամներ են:  Վերլուծաբանի խոսքով`  իշխանություններին ու միջազգային ատյաններում աշխատողները չպետք է անընդհատ ԵԽԽՎ-ին անվանեն կաշառված. «Դրանով  դու նրան դարձնում ես հայ ժողովրդի թշնամի: Մյուս առաջարկս այն է, որ մեր պատվիրակությունը պետք է աշխատի   պրոհայկական  պատգամավորներին  համոզել` մասնակցելու  ԵԽԽՎ-ի նիստին: Պարտադիր չէ, որ նրանք  ելույթ ունենան, բայց կարող են քվեարկել` ընդդեմ հակահայկական բանաձեւի»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163602&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան