Արամ Թորգոմյան. «ԻՆՉ ԼԻՆԵԼՈՒ Է, ԿԼԻՆԻ ԱՌԱՆՑ ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ԷԼ»

Արխիվ 12-16

Արամ Թորգոմյան. «ԻՆՉ ԼԻՆԵԼՈՒ Է, ԿԼԻՆԻ ԱՌԱՆՑ ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ԷԼ»

 

Մինչ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ իրարանցում է տիրում երիտասարդների շրջանում, եւ շատերը հույս ունեն աղի բլիթ ուտելով` երազում տեսնել իրենց ցանկալի ասպետին կամ դիցուհուն, «Իրավունքը» զրուցեց մոդել, դերասան ԱՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ հետ` բացահայտելով նրա ռոմանտիկ կերպարն ու որոշ մանրամասներ պարզելով առաջիկա ծրագրերից:

-Արամ, որքանո՞վ է քեզ համար առանձնանում Սիրահարների տոնը:

- Ինձ համար սովորական օր է, իսկ տոնն առանձնանում է նրանով, որ դրսում ավելի շատ ես հանդիպում ժպտացող մարդկանց:

- Համարո՞ւմ ես քեզ ռոմանտիկ անձնավորություն:

- Եթե անկեղծ, երբ սիրում ես, ուզած-չուզած դառնում ես ռոմանտիկ ու սկսում ռոմանտիկ քայլեր անել, հետեւաբար ես էլ բացառություն չեմ:

- «Իրավունքի» հետ նախորդ զրույցում նշել էիր, որ ազատ է սիրտդ, որովհետեւ չես գտել այնպիսի մարդու, ով կարող է հարմարվել բնավորությանդ: Հետաքրքիր է` այսօր է՞լ է ազատ Արամ Թորգոմյանի սիրտը եւ ի՞նչ է փոխվել բնավորության մեջ:

- Բնավորությունս անփոփոխ է, իսկ անձնականս փակ է բոլորի համար: Չեմ ցանկանում խոսել անձնականի մասին:

- Այնուամենայնիվ, պատրաստվո՞ւմ ես տոնի առթիվ անակնկալ մատուցել որեւէ աղջկա:

-Այո, պատրաստվում եմ, բայց չակերտները չեմ ուզում բացել:

- Ընդհանրապես, ի՞նչ խենթությունների ես պատրաստ հանուն սիրելիի:

- Բացի բնավորությունս փոխելուց, գրեթե ամեն ինչի:

- Գաղտնիք չէ, որ երկրպագուհիների մեծ բանակ ունես, կհիշե՞ս ամենաանհավանական սիրո խոստովանությունը, որը ստացել ես ֆեյսբուքյան նամակով կամ իրական կյանքում:

- Մի աղջկա կողմից ստացել եմ 450 սիրո խոստովանություն` հաղորդագրություն տեսքով, բայց նամակները մնացին անպատասխան, որովհետեւ վերջում բլոկ (արգելափակել) էր արել: Ուղղակի, նա ինձնից պատասխան չէր ակնկալում, այլ, պարզապես, բարձրաձայն երազում էր նամակներով:

- Իսկ ինչպե՞ս ես վերաբերում, երբ աղջիկն է առաջին քայլն անում:

- Նորմալ, որովհետեւ ամեն մարդ ազատ է խոսելու, արտահայտելու այն, ինչ իր մեջ կուտակված է:

ատ երիտասարդներ իրենց երկրորդ կեսին տեսնելու հույսով` աղի բլիթ են ուտում, դու է՞լ ես նրանց թվում:

- Երբեք չեմ փորձել, ինչ լինելու է, կլինի առանց աղի բլիթ ուտելու էլ:

- Նախորդ տարին բավական բուռն էր քեզ համար` ստեղծագործական իմաստով` թե՛ որպես դերասան, թե՛ որպես մոդել: Ի՞նչ նորություններով կրկին կհիշեցնես քո մասին երկրպագուհիներիդ:

- Նորություններ շատ կլինեն: Հիմա արդեն սկսել ենք նոր աշխատանքներ տանել, կլինեն տարբեր հետաքրքիր նախագծեր, որոնք հուսամ` բոլորին կհետաքրքրի:

- Քանի որ օրը տոնական է, ի՞նչ կմաղթես սիրահարներին եւ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին:

- Սիրեք եւ սիրվեք, Աստված թող լինի բոլոր սիրող սրտերի հետ: Իսկ ովքեր չեն գտել իրենց երկրորդ կեսին, դա ընդամենը ժամանակի հարց է, սպասե՛ք…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163599&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան