«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ում հաշվին է հարստացել կամ « не тронь гавно - воняет»
Արխիվ 12-16
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ում հաշվին է հարստացել կամ «не тронь гавно - воняет»
Հայաստանում քաղաքական մշակույթի «դեֆիցիտ» կա, ոմանք «ամաչում» են հարցնել թե այս կամ այն «ազգափրկիչը» ինչպես եւ ում հաշվին է այսպես տրզել, որ, օրինակ, կարող մի ինքնաթիռ մարդ տանել Դուբայ ու մի շաբաթ այնտեղ տժժալ: Սակայն, եթե հանկարծ որեւէ հարցադրում է հնչեցվում այս մասին թե քաղաքական գործիչները, և թե նրանց սպասարկող տուզիկները սկսում են այնպես վնգստալ ու գալարվել, որ շան թուլեն ու անձրեւավորդը կարգին պարկեշտ իմիջ են ձերք բերում: Ռուսերեն ասացվածք կա «не тронь гавно - воняет»:
Հասարակության մեջ դեռևս իշխում է այն կարծրատիպը, որ չարժե փողոտի հետ գլուխ դնել` «փողոտի մոտ միշտ էլ աղքատն է մեղավոր», քանի որ դրա համար իրական հիմքեր կան: Բայց երբ ժողովրդի հաշվին աստղաբաշխական ունեցվածք թալանացները անմեղ կույսի կերպարանքով ամեն րոպե իրենց աղքատ ժողովրդի պաշտպանի տեղ են ուզուն «նաղդել», այդ ժամանակ մարդկամց համբերությունը հատում է: Թե որքանով են «աղքատ» որոշ «ընդդիմադիր» կուսակցությունների առաջնորդները երեւում է ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի և եկամուտների հայտարարագրից: Ազնիվ լինելու համար նշենք, որ այնքան էլ արժանահավատ չէ որոշ առաջնորդների ներկայացրած հայտարարագրերը: Նրանք սովորույթի համաձայն իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների կամ քենիների անուններով, որոնք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներ չեն հանդիսանում:
Այս տեսակետից ամենահետաքրքիրն է Արթուր Բաղդասարյանի տեսակը: ՕԵԿ ղեկավարը անցնող 10 տարում կտրուկ բարելավել է իր գույքային վիճակը, սակայն եղել է գրեթե բացառապես պետական աշխատավարձով վարձատրվող պաշտոնյա: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն բնակելի տուն չուներ, ապա արդեն 2012-ին հայտարարագրել է ոչ միայն տուն, այլեւ ավտոտնակ: Համատեղ սեփականության իրավունքով Արթուր Բաղդասարյանը Երեւանի փոքր կենտրոնում` Բայրոնի փողոցում ունի 215.3 քմ մակերեսով բնակարան եւ 34,8 քմ ավտոտնակ:
Ըստ 2012թ. հայտարարագրի` Արթուր Բաղդասարյանին է պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը:
Արթուր Բաղդասարյանը որպես 2012թ. եկամուտ հայտարարագրել է իր 4 միլիոն 295 հազար 500 դրամ աշխատավարձը, սակայն 2012-ի մարտի 1-ի դրությամբ նրա հաշվին եղել է 5 միլիոն դրամ եւ 20 հազար դոլար: Իսկ 2013 թվականին Ա. Բաղդասարյանի տարեկան աշխատավարձը կազմել է 3,65 մլն. դրամ, սակայն տարեւերջում Արթուր Վահանիչը հայտարարագրել է արդեն 25,5 մլն դրամ եւ 20 հազար դոլար:
Իսկ այսօր Արթուր Բաղդասարյանը արդեն այնքան է «հաբրգել», որ 120 հոգով քեֆ է կազմակերպում Դուբայում եւ ըստ ՕԵԿ-ականների, նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի 100 հազար դոլարանոց սուպերշքեղ ավոտմեքենա: Ի դեպ, երբ այսուհետ օեկականները խոսելու են կոռուպցիայից, թող նախ բացատրեն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ում հաշվին է հարստացել:
Շարունակելի
https://iravunk.com/sim/?p=163596&l=am/