ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ՞
Արխիվ 12-16
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ
ԼԻՆԻ՞
ՀՀԿ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս հայտնվել է սկանդալների կենտրոնում եւ տարին սկսել է սկանդալներով: Օրենքով գող Շաքրոյ մալադոյի հետ հանդիպում, ապա Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հրդեհ, որը, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանի ձեռքի գործն է: Նա իբրեւ որոշել է պատժել իր նախկին հովանավորյալ Արսեն Արսենյանին դավաճանության համար: Գործարար-պատգամավորի վրա, սակայն, այս սկանդալներն «էժան» չեն նստի: Չի բացառվում`ՀՀԿ-ի ցուցակում նա այլեւս չընդգրկվի եւ հաջորդ խորհրդարանում պատգամավոր չլինի:
Հիշեցնենք` նոր սահմանադրության ընդունումից առաջ խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ն փորձելու է տարանջատել բիզնեսն իշխանությունից եւ թույլ չտալ, որ հաջորդ խորհրդարանում տեղ ունենան բիզնեսմեն պատգամավորները: Գուցե իշխանությունը սկսել է Ալեքսանյանի՞ց: Կապրենք, կտեսնենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163593&l=am/