ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ` ՈՎ Է ՄԻՊ-Ի ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ»
Արխիվ 12-16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ`
ՈՎ Է ՄԻՊ-Ի ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ»
ՀՀԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ՀՀԿ-ն ում է առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: «ՀՀԿ-ում այդ թեմայով քննարկումներ չկան: Մի շարք թեկնածուներ կան: Մինչեւ հունվարի 29-ի նիստը կքննարկենք, կհասկանանք դա»:
ՀՀԿ պատգամավորը չհրապարակեց իր անձնական կարծիքը, թե ում կցանկանար տեսնել ՄԻՊ-ի պաշտոնում:
Մեր դիտարկմանը, թե Կարեն Բեքարյանի անունն է շրջանառվում` որպես մարդու իրավունքների պաշտպանի, հանձնաժողովի նախագահն ասաց. «Շրջանառվող բոլոր թեկնածուներին հարգանքով եմ վերաբերվում, բայց ՀՀԿ-ն կունենա մեկ միասնական թեկնածու»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի համար անակնկալ է եղել Անդրեասյանի հրաժարականը, հետեւաբար պետք է նա բացատրություն տա: Հնարավո՞ր է Անդրեասյանին հրավիրել խորհրդարան եւ պահանջել բացատրություն: «Ո՛չ ԱԺ-ի կանոնակարգ օրենքը, ո՛չ սահմանադրությունը, ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը նման հնարավորություն չի տալիս»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163592&l=am/