ԵՐԳՉՈՒՀԻ ՄՐԱՅԱ ՔԵՐԻՆ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Արխիվ 12-16
ԵՐԳՉՈՒՀԻ ՄՐԱՅԱ ՔԵՐԻՆ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Ամերիկացի հայտնի երգչուհի Մրայա Քերին նշանադրվել է ավստրալացի միլարդատեր Ջեյմս Փարքերի հետ: 48-ամյա Փարքերն իր սիրելիին հրավիրել է Նյու-Յորք եւ ամուսնության առաջարկություն արել: Երգչուհուց գաղտնի նա հրավիրել է նաեւ նրա ամենամտերիմ ընկերներին, որպեսզի ներկա գտնվեն այդ կարեւոր իրադարձությանը: Առայժմ հայտնի չէ նրանց հարսանիքի օրը:
Զույգը հանդիպում է 2015 թվականի հունիսից, երբ Մ. Քերին բաժանվել է իր երկրոդ ամուսնուց`Նիկ Քեննիից, նրանք ունեն երկու երեխա: Ամուսնալուծությունից երկու ամիս անց Մրայա Քերին հանդիպեց Փարքերին:
Ջեյմս Փարքերն իր երկու ամուսնություններից ունի երեք երեխա: Նա համարվում է ամենահարուստ ավստրալացիներից մեկը, Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 4,5 մլրդ դոլար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163590&l=am/