ՎԱԼԵՐԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԱԼԵՐԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՈՒՄ

ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

 

Հունվարի 22-ին Գյումրիի ռուսական կայազորային դատարանում շարունակվեց Վ. Պերմյակովի դատավարությունը: Երրորդ դատալսումը նույնպես 30 րոպե ուշացումով սկսվեց: Նիստը մեկնարկեց միջնորդությամբ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդեցին տրամադրել ռուսական կողմի մոտ գտնվող քրեական գործի փաստաթղթերը; Փաստաբաններին հետաքրքրում էր՝ արդյոք այլ քրեական գործեր հարուցվել են, թե ոչ, նկատի ունենալով Պերմյակովի առողջական խնդիրները՝ արդյոք Պերմյակովն ապօրինաբար բանակ չի զորակոչվել : Միջնորդությունը չառարկեցին ոչ դատախազը, ոչ ամբաստանյալը: Դատավոր Հարություն Մովսիսյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել՝ պատճառաբանելով, թե գործի ուսումնասիրելու համար գործի քննությանը վերաբերող ավելի լուրջ հանգամանքներ կան: Դատարանի որոշումից դժգոհեցին տուժողների իրավահաջորդները: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույր Ռիտա Պետրոսյանն անգամ տեղից բղավեց. «Ամեն անգամ մեր միջնորդությունները մերժում եք, էսի եղավ ձև»: Դատավորը խիստ արձագանքեց. «Բան ունես ասելու, ոտքի կանգնի»: «Հա ունեմ, եթե մեզ չեք բավարարելու, դատը մի վարեք»,-ըմբոստացավ Ռիտա Պետրոսյանը: Դատական նիստը շարունակվեց:

Ընթերցվեց մեղադրական եզրակացությունը: Վալերի Պերմյակովը դատարանին հայտնեց՝ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում: Մեղադրողը միջնորդեց լսել տուժողի իրավահաջորդներին, վկաներին, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, այնուհետեւ հարցաքննել ամբաստանյալին: Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ վկաներին դուրս հրավիրել դահլիճից և պայմաններ ապահովել, որպեսզի դադարեցվի ձայնի հեռարձակումը ուղիղ եթերում: Միջնորդությունը բավարարվեց: Առաջինը վկայությամբ հանդես եկավ Ռիտա Պետրոսյանը, ով պատմեց դեպքի օրը իրեն հայտնի մանրամասները: «11-ի երեկոյան Հասմիկ Ավետիսյանը և երեխան մեր տանն էին: Հաջորդ օրը առավոտյան հարսիս պիտի տանեի հիվանդանոց տղայիս հետ: Հագնվա, մի ներքին ձայն ինձ հուշեց, որ չգնամ հետները: Ասեցի գնամ քրոջս հետ սուրճ խմեմ: Տան հագուստով էի, նույնիսկ հեռախոս չէի վերցրել հետս: Սովորականի պես ֆռցրել եմ փականը, դուռը բացել եմ: Առաջինը տեսա, որ ապակին չկար: Հունվարի 7-ին՝ մորս մահվան օրը, նոր դուռ էին գնել, մտածեցի՝ տաք եղանակ է, որոշել են էսօր փոխել: Երբ բացեցի դուռը մտա, սառնություն զգացի, երեխաների ձայնը չլսեցի, զարմանալիորեն առաջ գնացի, զալի դուռը բացելուն պես Աիդայիս տեսա էդ վիճակին, ես մտածեցի գազ է տրաքել, որ մանավանդ ապակիներն էլ չկար: Առաջ վազեցի, հաջորդ սենյակում քույրս էր ամուսնու հետ, Արաքսիաս տեղի մեջ էր: Ես ինձ կորցրեցի ու Սերյոժային չփնտրեցի»: Այս խոսքերից հետո ընթացքում կտրուկ վատացավ Ավետիսյանների դստեր՝ Լուսինեի ինքնազգացողությունը Բժշկական միջամտությունից հետո նրան ստիպված եղան դահլիճից դուրս տանել:Դատական նիստը մոտ 20 րոպե ընդմիջվեց, որից հետո Ռիտա Պետրոսյանը շարունակեց պատմել՝ նկարագրելով սպանության օրվա ահասարսուռ տեսարանները: «Սաղ էս կողմ, էն կողմ կվազեին, հարևանները գիտեին, բայց բան չէին ասում»,-լացակումած ավելացրեց վկան:

3 ժամ տևած դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողների իրավահաջորդներն, ովքեր որպես վկա պետք է հանդես գային, ի վիճակի չէին: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 29-ին ժամը 12:00-ին:

 


 

 

https://iravunk.com/sim/?p=163589&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան