ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. « ԵԹԵ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՆՔ ԼԻՆԻ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. « ԵԹԵ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՆՔ ԼԻՆԻ,

ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ

ՀԱՆԴԵՍ ԳԱԼ»

 

Հայաստանի դեմոկրատական  կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` արդյոք ՀՅԴ-ն   ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով   կարող է երկրում իրավիճակ  փոխել, եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունն առճակատմամբ  իշխանափոխություն չի  կարողացել իրականացնել: Եվ հիմա որոշել է իշխանության հետ համագործակցելով լուծել ինչ-որ բան փոխել դեպի լավը: «ՀՅԴ-ն տասը տարվա կոալիցիայի փորձ ունի, փորձել է իր գաղափարները կյանքի կոչել, սակայն իշխող  ուժի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Հիմա ինչ երաշխիքներ ունեն, որ կարող են ազդել ստեղծված իրավիճակի վրա: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա դա  ես չեմ ընկալում: Իշխանության եկողը պետք է հաղթի արդար ընտրություններում»:

Անդրադառնալով նոր սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգով ամրագրված վարկանիշայի քվեարկությանը, կուսակցության ղեկավարը վստահ է` դա արվում է «մեծահարուստ տղերքի համար, որոնց ուզում են ավելի լավ օգտագործել.

«Հիմա նրանք տաք են,  չեն հասկանում:  Նրանց ասելու են` գնացեք իրար դեմ կռվեք, շատ փող ծախսեք, ձայներ բերեք»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների  հավանական միավորմանը, ապա  դա, ըստ Արամ Սարգսյանի, պետք  է լինի գաղափարական հենքի վրա: «Ընդդիմության միավորման նախադրյալներ միշտ կան, պարզապես պետք է  ճիշտ օգտագործել: Եթե հաջողվի, դա կհամարեմ մեր ձեռքբերումը»,- ասաց Ա. Սարգսյանը:

- Ընդդիմության գաղափարական միավորման մեջ տեսնում ենք նորաստեղծ «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:

- Ես չգիտեմ նրանց գաղափարախոսությունը, անգամ նրանք դեռ կայացած էլ  չեն: Մի երկուսի անուններն էլ վերջերս եմ լսել:

- «Նոր Հայաստան» նախաձեռնությունն ինչպիսի՞ դերակատարում  կունենա քաղաքական գործընթացներում:

- Դե քաղաքացիական շարժումները միշտ անհրաժեշտ են, մեզ համար լավ է, որ կան նման շարժումներ: Բայց պետք է բացառել «գնանք ջարդենք, փշրենք» մոտեցումը, քանի որ այն որեւէ արդյունքի չի բերել եւ չի կարող  համարվել քաղաքական գործունեություն:

- Ձեր կուսակցությունը միայնա՞կ, թե՞ Արա Աբրահամյանի հետ կմասնակցի  քաղաքական գործընթացներին:

- Եթե մեր ծրագրերը համահունչ լինեն, գաղափարական հենք լինի, կարող ենք միասնական հանդես գալ:  Արա Աբրահամյանի կողմից դեռ վերջնական որոշում չկա: Մարտ-ապրիլին, ինչպես ինքն է  հայտարարել, իր վերջնական որոշում կկայացնի:

- Այսինքն` ՀԴԿ-ն սպասում էԱրա Աբրահամյանի որոշմա՞նը:

- Ոչ, ոչ: Մենք` որպես  ինքնուրույն կուսակցություն մեր գործն ենք անում, չենք սպասում ոչ մեկին, հրատապ հարցերին արձագանքում ենք:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=163588&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան