ՔԱՀԱՆԱ. «ԻՍԿԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ»

Արխիվ 12-16

ՔԱՀԱՆԱ. «ԻՍԿԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ  ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ»


Այսօր ավարտվում է Առաջավորաց պահքը, որին  հետեւում է սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որն այս տարի նշվում է հունվարի 23-ին: Արդեն 11 տարի Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ այդ օրը Երեւանում իրականացվում է մշակութային եւ կրթական մի շարք միջոցառումներ: Հունվարի 23-ին Սուրբ Սարգիս անվամբ բոլոր եկեղեցիներում կպատուցվի Պատարագ: Այնուհետեւ ժամը 14:00-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից տեղի կունենա խաչերթ դեպի սիրահարների այգի, որտեղ էլ կկայանա հանդիսավոր համերգ: Այդ օրը Մայր Աթոռից Սուրբ Սարգիս եկեղեցի կտեղափոխվի նաեւ Սուրբ Սարգսի մասունքները: ԱՀԹ  Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ տեր ԲԱԲԿԵՆ քահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` Սուրբ Սարգսի տոնը սիրվել է հայ ժողովրդի կողմից եւ այն համարվում է ազգային տոն. «Մենք պարտավոր ենք մեր ժողովրդի ծոցում եղած գանձերը որպես ժառանգություն տալ երիտասարդներին ու սերունդներին: Կցանկանամ, որ այդ օրը մարդիկ գան եկեղեցի ու հաղորդվեն»,-նշեց տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նրա բնորոշմամբ այսօրվա իսկական ասպետները սահմանին կանգնած զինվորներն են.«Թող Սուրբ Սարգիսը բարեխոս լինի մեր զինվորների համար»,-ավելացրեց քահանա Հայրապետյանը:

«Ռոտոնդա» թատերախմբի ղեկավար ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթներին փաստեց, որ պահպանվել են բազմաթիվ ավանդույթներ: Սակայն ամենահայտնի ավանդույթը, որն այսօր տարածված է ժողովրդի մեջ, այն է, որ մարդիկ շարունակում են իրենց զավակներին անվանակոչել Սարգիս անունով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163584&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան