ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխհարաբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ եւ դատապարտեցին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Քննարկվեց նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն