ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՂԻ ԲԼԻԹ
Արխիվ 12-16
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՂԻ ԲԼԻԹ
Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 23-ին նշում է սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնին նախորդող գիշերը չամուսնացած երիտասարդներ աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց սիրելիի երազահայտնությունը:
Ներկայացնում է աղի բլիթի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը՝ քայլ առ քայլ:
Եվ այսպես, աղի բլիթ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝ ալյուր, աղ եւ ջուր:
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել այլուրն ու աղը, խառնել, ապա ավելացնել ջուրը:
Ջուրը պետք է լցնել այնքան, որ պինդ խմոր ստացվի:
Ջուրը լցնելուց հետո ցանկալի է խմորը ձեռքերով հունցել:
Խմորը հունցելուց հետո այն պետք է գրտնակել՝ ստանալով բարակ շերտ:
Այնուհետ բաժակի օգնությամբ խմորից կլորակներ ենք կտրատում:
Բլիթները դնում ենք նախապես այլուրով պատված թավայի մեջ եւ թխում 15-20 րոպե՝ մինչեւ բլիթների մակերեսը դառնա վարդագույն:
Ահա եւ պատրաստ են աղի բլիթները: Մնում է միայն բարի երազներ մաղթել մեր ընթերցողներին:
https://iravunk.com/sim/?p=163571&l=am/