ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ներկայիս բարդ իրավիճակում Ադրբեջանի գլխին մեկ այլ ուղղությունից եւս ամպեր են կուտակվում: Այս անգամ արդեն՝ Վրաստանից, թեեւ վրացիները նոր չէ, որ այդ մասին ակնարկում էին: Խոսքը Թբիլիսիի կողմից այլ Ռուսաստանից կամ Իրանից գազ գնելու ծրագրերի մասին է, որն Ադրբեջանի համար կարող է հարվածի վերածվել ոչ միայն տնտեսական տեսանկյունից:
Այսպիսով՝ որքանո՞վ է նման իրավիճակը ռեալ: Նախօրեին Վիեննայում այդ հարցով կայացած Վրաստանի եւ «Գազպրոմի» հանդիպումը թեեւ նորից գաղտնիության պայմաններում անցկացվեց, սակայն մի քանի հետաքրքիր մանրամասներ, այնուամենայնիվ, շրջանառվում են: Այսպես՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի մեկնաբանություններից ելնելով, թե վրացական գազամատակարարման մեջ 12 տոկոս մասնաբաժին ունեցող ռուսական գազի ծավալներն իրենց կցանկանային հասցնել առնվազն 20 տոկոսի: Դա հուշում է, որ այս հարցում ընդգծված է հենց Վրաստանի շահագրգռվածությունը: Հաշվի առնելով նաեւ Կալաձեի այն խոսքը, որ փոխարենը ռուսական կողմն առաջարկում է այդ 12 տոկոսին, որ ձեւավորվում է Հայաստանի գազամատակարարման տրանզիտի հաշվին ¥«Գազպրոմը» տրանզիտի համար վրացիներին վճարում է գազի տեսքով՝ ընդհանուրի 10 տոկոսը¤ հստակ ֆինանսական տեսք տալ: Ընդ որում, Կալաձեն նաեւ պնդում է, որ «Գազպրոմն» այդ հարցում առավել քան կոշտ է՝ սպառնալով հայաստանյան գազամատակարարումը իրականացնել Իրանի միջոցով՝ Վրաստանին առհասարակ զրկելով տրանզիտից:

 

 

Հենց դա է, որ ենթադրելով վրացական նախարարի խոսքերից, ձգձգել է նաեւ Վրաստանին գազ վաճառելու հարցը, բայց այն տպավորությունն է, որ արդեն սկսում են պայմանավորվել:
Թե ինչու է հանկարծ սկսել կարեւորվել հայաստանյան գազի տրանզիտի դիմաց հստակ գին սահմանելու հարցը, կարելի է ենթադրել: Եթե «Գազպրոմը» վրացիներին տալիս է մեր գազի 10 տոկոսը, ապա ստացվում է, որ վրացիներն այն ստանում են նույն ցածր գնով, որը սահմանված է Հայաստանի համար: Ընդ որում, ինչքան ավելանա հայաստանյան մատակարարումը, կամ նույն ծավալի դեպքում նվազի դրա գինը, Վրաստանն այդքան էլ օգտվելու է: Եվ հաշվի առնելով այն, որ հայաստանյան պատկան այրերն օրերս պաշտոնապես հաստատեցին, որ գազի գնի հետ կապված ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում, դա էլ է տպավորություն ստեղծում, որ Վրաստանի հետ հիշատակված խնդիրը լուծման շեմին է, այսինքն՝ հայաստանյան գազամատակարարման հարցը տարանջատվում է տրանզիտի հետ կապված հիշատակված խնդրից:
Այսպիսով՝ այն տպավորությունն է, որ վրացական ողջ գազի ծավալում 12 տոկոս կազմող այն տրանզիտային բաղադրիչը վերածվում է կանխիկ փողի, եւ դրանից զատ էլ՝ Վրաստանն իր պահանջարկի 20 տոկոսը բավարարում է ռուսական գազի հաշվին: Աչքաչափով՝ խոսքը մոտ տարեկան 500 մլն խմ-ի մասին է, որն ինքնին բավականին մեծ ցուցանիշ է: Ընդ որում՝ ժամանակին վրացական կողմը հայտարարել է, որ «Գազպրոմից» գազ կստանան ավելի էժան, քան Ադրբեջանից, իսկ դա նշանակում է, որ Թբիլիսին կցանկանար ադրբեջանական գազի դեպի Թուրքիա տրանզիտից ստացած գազից զատ՝ իր հիմնական մատակարարումը կապել «Գազպրոմի» հետ:
Ադրբեջանը, իհարկե, փորձեց հիշատակված ծրագրի դեմն առնել: Համենայնդեպս՝ մի վերջին փորձ` օրերս Վրաստան այցելելով արեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը: Բայց այն փաստը, որ «Գազպրոմի» հետ բանակցային այս վերջին փուլի ընթացքում անսպասելիորեն հնչեց նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հայտարարությունը, թե՝ վրացական էներգետիկան պետք է դիվերսիֆիկացնել, եւ այդ բանակցություններն օգտակար են: Այն դեպքում, երբ մինչ այդ Վրաստանը Պետդեպարտամենտից միայն զգուշացումներ էր ստանում՝ զերծ մնալ «Գազպրոմի» հետ կապերից՝ անկախ դրանց տնտեսապես ձեռնտու լինել-չլինելու: Դա մեկնաբանվում է հիմնականում երկու բացատրությամբ. ԱՄՆ-ը կա՛մ կռահել է, որ Վրաստանն ամեն դեպքում կգնա այդ քայլին եւ այս ճարահատյալ «դաբրոյով» պարզապես փորձում է զերծ մնալ վրացիների հետ հարաբերությունները փչացնելուց, կա՛մ էլ, որ այս ամենի հիմքում կա ռուս-ամերիկյան պայմանավորվածություն, եւ գազից զատ դա կտարածվի հարավկովկասյան ողջ իրավիճակի վրա:
Որ տարբերակն էլ գործի՝ մեզ համար ամենակարեւորն այն է, որ Վրաստանը դուրս գա Ադրբեջանի էներգետիկ-քաղաքական ազդեցությունից: Հաշվի առնելով, որ դա գազից զատ՝ նկատելիորեն կարող է դյուրինացնել նաեւ աբխազական երկաթուղու թեման: Առավել եւս, որ պետք է հաշվի առնել նաեւ հետեւյալը. Վրաստանը, փաստացի, հավուր պատշաճի ընդունեց «Գազպրոմի» այն սպառնալիքը, որ ի զորու է Հայաստանի գազամատակարարումն իրականացնել Իրանից: Այսինքն՝ «Գազպրոմն» առավել քան վստահ էր Իրանի վրա: Երկրորդը. երեկ Թեհրանում ստորագրվեց «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային միջանցք հիմնելու շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Մեկ այլ հուշագիր էլ վերաբերում է Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային ոլորտում համագործակցությանը, եւ նկատենք, որ այդ երկուսն էլ չեն կարող չներառել Վրաստանին եւ Ռուսաստանին: Արդյունքում՝ թերեւս բավականին հետաքրքիր մեկ իրավիճակ է սկսում օրակարգ մտնել:

 

Այսինքն՝ Ադրբեջանի նկատմամբ էներգետիկ կախվածությունը չեզոքացնելով` Վրաստանը միանգամայն այլ տարածաշրջանային քաղաքականության հնարավորություն է ստանում նաեւ Թուրքիայի ուղղությամբ: Եվ կարեւոր չէ, թե վրացիները ռուսներից կամ պարսիկներից ինչ քանակի գազ կգնեն. էականն այն է, որ Վրաստանը կարողանա ցույց տալ, որ այլընտրանք կա. ցանկացած պահի կարող է հրաժարվել ադրբեջանական գազից եւ չի հայտնվի էներգետիկ կոլապսի մեջ: Եվ այդ դեպքում արդեն միանգամայն հակառակ պատկերը կստացվի. արդեն Վրաստանը կկարողանա Ադրբեջանի նկատմամբ ճնշումների անցնել՝ Բաքվին սպառնալով այդ միակ՝ վրացական ուղով էներգետիկ արտահանումների հարցով, տրանզիտային բազում խնդիրներով, ընդուպ՝ Ադրբեջանի ամբողջական բլոկադայով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163566&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան