Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին՝ գազի գնի վերանայման հարցով, ինչը այս օրերին հանրության շրջանում լուրջ հույսեր է ներշնչել, որ հնարավոր է գազի գինը նվազի: Թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը գազի գնի էժանացման առումով, եւ որքանո՞վ է դա հնարավոր, փորձեցինք պարզել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ դեռ վաղ է խոսել ակնկալիքների մասին, բայց.
- Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, գնի վերանայման հետ կապված բանակցությունների փուլում ենք, վերջնական որոշում դեռ չկա: