«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՎ` ԱՆՄԱՀ Է»
Արխիվ 12-16
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՎ` ԱՆՄԱՀ Է»

Եվ սա Ձեզ ասում է մի մարդ, որը երբեք այդ դիրքորոշման կողմնակիցը չի եղել ու հայ կոսմոպոլիտին ատել է` ֆիզիկական, գաղափարական եւ բարոյական իմաստով, բայց սա իմ անձնական վերաբերմունքն է: Եվ երկրորդ` կարծում եմ, որ ՀԱԿԿ-ում այդ լիդերը այս տարիներին ծնվել է, եւ եթե դրանցից մեկը չէ, ապա երկուսը` հաստատ: Նկատի ունեմ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին, որոնք խոստումնալից, գաղափարական քաղաքական գործիչներ են, որովհետեւ այս տարիներին չեն տատանվել: Ճիշտ են, թե` սխալ, գնահատելու հարց է: Իսկ եթե նրանց մեջ երրորդ լիդերն էլ գտնվի, ուրեմն` հաստատ Աստված եռամիասնություն ստեղծել է, եւ նրանք կարող են այդ գործը շարունակել, մանավանդ, եթե չմեծամտանան ու իրենց Բիսմարկի տեղը չդնեն: Ընդ որում, եթե իրենց Բիսմարկի տեղը չդնեն, իրենք կդառնան Բիսմարկ, բայց եթե` ոչ, կլինի սովորական բան` եկան, անցան: Ի դեպ, նրանց անձնապես չեմ ճանաչում ու որեւէ մտերմություն չունեմ, սխալ չհասկացվեմ, բայց նրանք այս տարիներին ցույց տվեցին, որ իրենք աճել են մեր աչքի առաջ: Մեր երկրին օդ ու ջրի նման պետք է օպոզիցիա, իսկ նրանք իսկական օպոզիցիա են ու իշխանական «պռոեկտ» չեն, ուստի` իրենց հաջողություն եմ մաղթում: Հետեւաբար, եթե ՀԱԿԿ-ն խելք ունենա, Լեւոն Զուրաբյանին կպահի որպես առաջնորդ, նրան կօգնի, բայց նաեւ կվերահսկի, ինչը Հայաստանում ինչ-որ չի ստացվում: Մի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խաչակիրներով` անմահ է: