ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՕԴԻ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Արխիվ 12-16
ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՕԴԻ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐ
«Այս տարի հունվար ամիսն աչքի ընկավ մի շարք փոփոխական օդերեւութաբանության երեւույթներով: Հունվարի 1-ին եւ 2-ին մեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով հանրապետության առանձին շրջաններում նկատվեց ամսական նորմայի կրկնապատիկի չափով տեղումներ, այնուհետեւ հաջորդող օրերի ընթացքում ջերմաստիճանը կտրուկ նվազեց: Հունվարի 5-7-ը օդի ջերմաստիճանն այնքան բարձրացավ, որ Արարատյան դաշում տեղաց անձրեւ: Այս ամսվա ընթացքում դեռ այնպիսի դեպք չի եղել, որ օդի ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով հունվար ամսվա օդի ջերմաստիճանը փաստեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Նրա փոխացմամբ` առաջիկայում սպասվում է եղանակային պայամնների երկրորդ լուրջ փոփոխությունը, քանի որ հանրապետության տարածքին է մոտենում հզոր ցիկլոն: Ցիկլոնը կգործի վաղը երեկոյան ժամերից մինչեւ հունվարի 26-ը ներառայալ.«Հունվարի 23-ի երեկոյան եւ 24-ին կգտնվենք ցիկլոնի տաք հատվածում, միայն լեռնային շրջաններում կտեղա ձյուն, իսկ հովտային շրջաններում`մայրաքաղաքում, Տավուշում, արաատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Արդեն հունվարի 24-ի երեկոյան կտեղափոխվենք ցիկլոնի ցուտ հատվածում, որի հետեւանքով հունվարի 25-ին եւ 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կլինեն ձյան տեսքով: Հատկապես առատ տեղումներ են սպասվում հունվարի 24-ին եւ 26-ին: Տեղումները հատկապես լեռնային շրջաններում`Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում եւ Արագածոտնի լեռնային գոտիներում, ինչպես նաեւ Վայոց Ձորի լեռնային հատվածներում կուղեկցվեն բքով`ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհները կփակվեն մերկասառույցով: Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այդ օրերին կնվազի -15-ից- 17 աստիճանով: Ամենացուրտ գիշերը սպասվում է հունվարի 27-ին»,-նշեց Գ. Սուրենյանը: Նա վարորդներին հորդորեց այդ օրերի ընթացքում ցուցաբերեն զգոնություն, շրջաններում երթեւեկեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Գ. Սուրենյանցի կանխատեսմամբ` փետրվար ամսին եւս սպասվում է առատ տեղումներ եւ տաք ջերմաստիճան: Փետրվարի առաջին օրերին հանրապետություն կներթափանցի ցուրտ օդային հոսանքներ` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի -18-ից -23 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում այս մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա +5-ից +8 աստիճան: Գ. Սուրենյանցը նաեւ նակատեց, որ հունվարի առատ տեղումները եւ փետրվարին սպասվող տեղումները գյուղատնտեսության վրա կթողնեն միայն դրական ազդեցություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163555&l=am/