Նավթի ռեկորդային ցածր համաշխարհային գները շարունակում են օր-օրի սրել ներքին լարվածությունն Ադրբեջանում: Եվ դա հասկանալի է. լավ օրերին նավթն ու գազն ապահովում էին Ադրբեջանի արտաքին եկամուտների 95 եւ բյուջետային մուտքերի մոտ 70 տոկոսը: ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ «ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԹՈՐԻԿԻ» ՄԵՋ
Ճիշտ է՝ Ադրբեջանն ունի նաեւ ռեզերվային ֆոնդ: Թե որքան է դրա ծավալը, նույնիսկ այն լավ օրերին հակասական տեղեկություններ կային: Խոսվում էր մինչեւ իսկ 40 միլիարդ դոլարից, սակայն մի շարք հեղինակավոր փորձագետներ այդ ցուցանիշը քանիցս կասկածի տակ են առել՝ ենթադրելով, որ այդ հնարավոր ծավալի մի զգալի մասը վաղուց է մասնավոր սեփականության տեսքով օտարերկրյա բանկեր տեղափոխվել:
Իսկ դրանից զատ՝ 2015թ.-ին, ըստ նույն աղբյուրների, նավթից չստացվեց մոտ 10 միլիարդի չափ նախատեսված եկամուտ, ծախսերն էլ մինչեւ գրեթե տարեվերջ պահպանվեցին սահմանված չափով, եւ այդ ողջ ծանրությունն ընկավ ռեզերվային ֆոնդի վրա: Ընդ որում, այլ նավթային երկրների օրինակով, եկամուտների անկումը` թեկուզեւ մասամբ, արդյունահանման եւ արտահանման ծավալների հաշվին փոխհատուցելու տարբերակ Ադրբեջանը պարզապես չունի: Փաստն այն է, որ վերջին 5 տարում ադրբեջանական նավթարդյունահանումը կրճատվել է մոտ 20 տոկոսով ¥տես նաեւ գրաֆիկը, էջ 13¤ եւ անկումն անգամ այս գնային ճգնաժամի պահին է շարունակվում: Իսկ դա կրկին անգամ խոսում է մեկ պարզ փաստի մասին. Ադրբեջանում նավթը սպառվում է, եւ գների պատճառն արդյունահանումը հնարավորինս բարձր մակարդակի վրա պահելու ներկայիս քաղաքականությունն էլ ավելի է արագացնում այդ գործընթացը: իեւնույն ժամանակ՝ Ադրբեջանի համար ֆինանսական ծանր հարված էր նաեւ անցած տարվա Բաքվի խաղերի գերթանկարժեք միջոցառումները, եւ այդքանից հետո, ըստ հիշատակված փորձագետների, ադրբեջանական պահուստները, ամենայն հավանականությամբ, 10-15 միլիարդ դոլարի սահմաններում են: Ճիշտ է՝ դա էլ փոքր գումար չէ, առավել եւս, եթե համեմատենք Հայաստանի հետ:այց կա այս նրբերանգը. 2015թ.-ին Ադրբեջանն ունեցավ ծանր ֆինանսական կորուստներ այն դեպքում, երբ նավթի գները գրեթե ողջ տարվա ընթացքում 50 դոլարի սահմաններում էր: 30 դոլարի դեպքում եղած պահուստային միջոցները, եթե նույնիսկ ծախսերը էականորեն սահմանափակվեն ¥ինչն Ադրբեջանը ներկայումս փորձում է անել պետբյուջեն վերափոխելու միջոցով՝ նավթի 30 դոլար գնի հաշվարկով: Իսկ դա նշանակում է 2014թ. համեմատ մոտ երկուսուկես անգամ փոքր բյուջե¤, կշարունակեն արագորեն մաշվել:
Մնացել է վերջին ռեզերվը՝ պետական գույքի մասնավորեցումը: Բայց դա էլ ադրբեջանական ընդդիմությունը համարում է հոգեվարքի նշան, համենայնդեպս՝ Ալիեւի վարչակարգի համար: Իսկ ահա Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հայաստանում՝ Ղարաբաղի մասին «Սեւ այգին» գրքով հայտնի դարձած բրիտանացի լիագրող Թոմաս դե Վաալն այս կերպ է ներկայացնում Ադրբեջանի ներկայիս վիճակը. «Աճող գներ, կործանվող արժույթ, միջազգային ցնցումներ եւ նյարդային էլիտա: Ադրբեջանը սկսել է 2016-ը մի վիճակում, որը կատարյալ փոթորիկ է հիշեցնում»:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆԻՑ՝
ԱԶԳԱՄԻՋՅԱՆԻ
ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆԻ
ԱՆՑՆՈՂ ՊԱՅԹՅՈՒՆ
Այսպիսով՝ այս իրավիճակն ի՞նչ է խոստանում Բաքվին: Ներքին ցնցումները, որ վերջին օրերին հասել են մինչեւ հարավային թալիշ-թաթարաբնակ տարածաշրջան, Ալիեւը դեռ կարողանում է զսպել տեղ-տեղ ուժով, որոշ հատվածներում՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ: Սակայն փաստն այն է, որ այդ գործողություններից հետո անգամ ներքին անկայունությունը պահպանում է աճի դինամիկա: Նաեւ այն առումով, որ եթե դեռ միայն 2014թ.-ին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ներկայացնում էին մեկ անձի հաշվով ՀՆԱ-ի մոտ 8 հազար դոլար ցուցանիշ, ապա ներկայումս նույնիսկ այդ նույն պաշտոնական աղբյուրներն են ¥օրինակ՝ Ադրբեջանի կենտրոնական բանկը¤ հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը, պայմանավորված մանաթի անկումով, ներկայացնում է 3853,88 դոլար, որը ներկայիս վերահաշվարկների արդյունքում սպասվում է, որ էլ ավելի կնվազի ¥եթե մի կողմ թողնենք պաշտոնականին նկատելիորեն զիջող մանաթ/դոլար «սեւ» շուկայական փոխարժեքը¤: Դա նշանակում է շարքային քաղաքացիներին բաժին ընկնող ՀՆԱ-ի, այսինքն՝ նաեւ եկամուտների եւ գնողունակության նման շեշտակի անկում: Ընդ որում՝ զուգորդված գների ոչ պակաս շեշտակի աճով: Հենց դրանից առաջ եկած սոցիալական միայն աճող ցնցումն է, որ Բաքուն, մեղմ ասած, դժվարանում է մարսել:
Այսպիսով՝ ո՞ւր կտանի այս իրավիճակը: 30 դոլար/բարել նավթի գնի վրա հիմնված ադրբեջանական նորացված պետբյուջեն հուշում է, որ Բաքուն ներկայիս ֆինանսական, այսինքն՝ նաեւ սոցիալական վիճակը համարում է երկարաժամկետ, կամ առնվազն՝ այս տարվա համար անխուսափելի սցենար: Եվ սա լավագույն դեպքում, քանի որ նավթի գները ներկայումս 30-ից ներքեւ են եւ հետագա անկումը, համենայնդեպս՝ մոտակա ամիսներին ոչ ոք չի բացառում: Ալիեւի համար ամենավտանգավորն էլ հենց դա է. երկարաժամկետ հատվածում հանրությունը կվարժվեր սոցիալական նոր վիճակին, բայց ահա բուն վատթարացման փուլում սպասվում են ամենամեծ ցնցումներն այն առանձնահատկությամբ, որ ընդգծված ազգամիջյան եւ կրոնական երանգ ստանալու դեպքում ¥եւ իրավիճակը հենց դրան էլ գնում է¤ կա մի «կարմիր գիծ», որտեղից անցնելու դեպքում անգամ սոցիալական վիճակի կարգավորման շիկացումը կպահպանվի: Ընդ որում՝ Ալիեւը դեպի այդ ներքին «կարմիր գիծ» տեղաշարժը ծայրահեղ ուժային մեթոդներով թույլ չտալու հարցում ունի որոշակի սահմանափակումներ. առանց այդ էլ «դեմոկրատական» աշխարհի աչքից ընկել է, եւ ԱՄՆ-ը, Թուրքիայի նախագահի օրինակով, թերեւս դեմ չի լինի Արդրբեջանում եւս սուլթանի վերածված Ալիեւի փոխարեն ավելի կանխատեսելի ու կառավարելի մեկ ուրիշին տեսնել: Իսկ «գունավոր հեղափոխություն» սարքելը սոցիալական նման պայմաններում շատ ավելի հեշտ գործ է: Առավել եւս, որ նավթային այս վիճակը Ադրբեջանին անգամ «Բրիթիշ փետրոլիումի» համար է անհետաքրքիր դարձրել. գները վնասաբեր են, իսկ կարգավորվելուց հետո՝ էլ նավթ չի մնա: Իհարկե՝ «հեղափոխություն» թույլ չտալու համար Ալիեւը կարող էր հերթական հավատարմության երդումը տալ Վաշինգտոնին, բայց այս դեպքում էլ կա թուրքերի օրինակով Մոսկվայի հետ մինչեւ վերջ թշնամանալու ռիսկը: Մյուս կողմից՝ պարսկական ծագմամբ թալիշ-թաթարական փոքրամասնությունների դեմ նման ռազմական արշավանքն էլ ավելի կբարդացնի Իրանի հետ հարաբերությունները, երբ կրոնական ուղղությամբ բարդություններ, կապված շիաական վերջին հայտնի բողոքները Բաքվի կողմից ճնշելու հետ, վաղուցվանից կան: Ընդ որում՝ Իրանի հետ հարաբերությունները ծայրահեղության հասցնելը, երբ այդ երկիրը գտնվում է ներկայիս քաղաքական վերածնունդի մեջ, պակաս վտանգավոր չէ, քան Վաշինգտոնի կամ Մոսկվայի հետ թշնամանալը:
Այս խառը վիճակի լուծում կարող էր դառնալ Ղարաբաղում` պատերազմական ավանտյուրայի գնալը: Բայց Հարավային Կովկասում այս պահին մեծ պատերազմ սարքելու դեպքում, երբ ողջ աշխարհը խոսում է Իրանում նավթագազային տարաբնույթ ծրագրերի մասին, հաստատ համաշխարհային մեծերն Ալիեւի գլուխը կթռցնեն, եթե, իհարկե, դա մինչ այդ հայկական բանակը չանի: Համենայնդեպս, եթե ղարաբաղյան առաջին պատերազմը Ղարաբաղը պոկեց Ադրբեջանից, երկրորդ պատերազմը, մեծ հավանականությամբ, մի քանի այլ ազգային պետականություններ կստեղծի այդ երկրում:
Արդյունքում՝ ցանկացած քայլ Ալիեւին էլ ավելի վտանգավոր վիճակում է դնում. շախմատային լեզվով դա կոչվում է ցուգցվանգում: Մինչդեռ անշարժ դիրքում մնալն էլ հնարավոր չէ, քանի որ մի կողմից՝ ներքին ճնշումներն են, մյուս կողմից՝ Մինսկի խումբը, համենայնդեպս՝ դրա ամերիկյան համանախագահ Ուորլիքը սկսել է գրեթե ամեն օր խոսել բանակցային գործընթացի մասին՝ ակնհայտորեն այն տանելով դեպի ակտիվացում: Եվ չբացառենք, որ այս ամենից հետո Ալիեւին իրոք կմնա միայն Ադրբեջանից փախչելը: Փրկություն կլիներ նավթի գների թռիչքը: Դա մի օր հաստատ կլինի, բայց մինչ այդ գոյատեւել է պետք: