ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ (Տեսանյութ)
Արխիվ 12-16
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ (Տեսանյութ)
Հանուն Օրենքի հասարակական շարժումը Բրիտանիայի դեսպանատան առջեւ հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպության» ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ հավելեց. «Հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական զեկույցների շուրջ, որոնք պատրաստված են Բրիտանիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչների կողմից: Հատկապես մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է բռնիչներ եւ զավթիչներ` այսպիսով թեւ եւ թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահելաոճին ու վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում: Վերոնշյալ զեկույցները միակողմանի են եւ բխում են միմիայն Ադրբեջանի շահերից: Մենք չենք հանդուրժելու որեւիցե ընդվզում Ղարաբաղի ԱԶԱՏԱԳՐՎԱԾ տարածքների նկատմամբ եւ պատրաստվում ենք մեր բողոքը
արտահայտել»: Եզրափակելով խոսքը` Ա. Ղուկասյանն ընդգծեց. «Կոչ ենք անում ողջ հայությանը հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին մեկ մարդու նման լինել Բրիտանիայի դեսպանատան առջեւ, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ասել ստիպել հայերին հանձնել սեփական հողը, որի համար զոհվել են մեր հայրերը, եղբայրները, քույրերը: Որպեսզի ցույց տանք, թե ինչ ուժ ունի հայ ազգը, որը միավորվում է պաշտպանելու սեփական օջախը, քաղաքը, երկիրը»:
Ի դեպ, հավելենք նաեւ, որ ակցիայի կազմակերպիչները նախատեսում են հայտարարությունից բացի բրիտանական դեսպանատանը փոխանցել նաեւ հայկական իշխանի խավիար` որպես սիմվոլիկ «կաշառք»` ի ցույց դնելով, որ ԵԽԽՎ-ն կուլ է գնում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163550&l=am/