ԻՆՉՈՒ ԷՐ ԼՌՈՒՄ ՕԵԿ-Ը ԴՈՒԲԱՅԻ ՔԵՖ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌՈՒՄ ՕԵԿ-Ը ԴՈՒԲԱՅԻ ՔԵՖԻ ՄԱՍԻՆ

 

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ հարցազրույց է տվել, որտեղ, բացի ներքաղաքական հարցերին անդրադառնալուց, խոսել է նաեւ իր որդու` Վահան Բաղդասարյանի հարսանյաց արարողության մասին: Սակայն պրն Բաղդասարյանի  հարցազրույցը, կոնկրետ իր որդու հարսանյաց արարողության մասին նոր հարցեր առաջացրեց: Բանն այն է, որ օրեր առաջ ՕԵԿ-ի լրատվական ծառայությունը` ի դեմս  մամլո խոսնակ Արթուր Միսակյանի, «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ Արթուր Բաղդասարյանն իր որդու հարսանիքը Դուբայում չի անցկացրել: Իսկ թե որտեղ են ՕԵԿ պատգամավորները, ինչո՞ւ է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի  ու   պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեռախոսներից արաբերեն խոսքեր լսվում, արդյոք դա չի նշանակում, որ նրանք եւս  եղել են Դուբայում եւ մասնակցել այդ խնջույքին, ինչպես նշել է Ա. բաղդասարյանը, ՕԵԿ մամլո խոսնակն ասել էր. «Չեք կարող նման ենթադրություն անել, քանի որ պատգամավորներն իրենց  արձակուրդը տնօրինում են այնպես, ինչպես ցանկանում են: Կարող են հանգստանալ մեր երկրում կամ երկրից դուրս: Իսկ երկրից դուրս լինելը  արտառոց  չէ: Բայց դա չի նշանակում, թե եթե մարդը, դիցուք, Դուբայում է, նա մասնակցում է  հարսանեկան արարողությանը»:

Մինչդեռ Արթուր Բաղդասարյանն իր հարցազրույցում ասել էր. «Այնտեղ  (նկատի ունի Դուբայում-խմբ.) կազմակերպած մեր միջոցառումը հարսանիք համարել ճիշտ չէ, թեկուզ և այն պատճառով, որ յուրաքանչյուր հարսանիքի բաղկացուցիչ մասը ԶԱԳՍ-ի և եկեղեցական պսկադրությունն է»:

Հարցազրույցում, ըստ էության,Բաղդասարյանը չէր հերքել նաեւ այն խոսակցությունները, թե իր թիմը` իր կուսակիցները, մասնակցել են նաեւ Դուբայում տեղի ունեցած արարողությանը: Սակայն մամլո խոսնակը ՕԵԿ պատգամավորների արձակուրդին վերաբերող հարցին մեզ  ասել էր. «….Պատգամավորներն իրենց  արձակուրդը տնօրինում են այնպես, ինչպես ցանկանում են: Կարող են հանգստանալ մեր երկրում կամ երկրից դուրս: Իսկ երկրից դուրս լինելը  արտառոց չէ: Բայց դա չի նշանակում, թե եթե մարդը, դիցուք, Դուբայում է, նա մասնակցում է  հարսանեկան արարողությանը»:

Ինչո՞վ է պայմանավորված այս երկու տեղեկությունների  հակասությունն ու թյուրիմացությունը, փորձեցինք պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: Վերջինս, սակայն, մեզ ասաց, որ թեմային չի անդրադառնալու. «Այլևս չեմ պատրաստվում այս թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն անել: Բոլոր հարցերին տրվել է հստակ պատասխան ու որևէ թյուրիմացություն կամ հակասություն չկա»:

Հ. Գ. Թե ինչով է պայմանավորված ՕԵԿ-ականների իրարանցումն ու շփոթության մեջ ընկնելը, թերեւս հասկանալի է  հատկապես այն առումով, որ պարոն Բաղդասարյանն ու իր թիմը, հավանաբար, չեն ցանկանում այս նախընտրական տարում դուբայներում քեֆ անողի պիտակ ձեռք բերել: Չէ՞ որ Հայաստանի  աղքատության ֆոնին (աղքատության մասին ՕԵԿ-ականները գրեթե ամեն օր խոսում են ԱԺ ամբիոնից-խմբ.) դա այլ կերպ կընկալվի: Ինչեւէ, ջայլամային հոգեբանությամբ առաջնորդվող  այս կուսակցության գնահատականը թող տա ազգաբնակչությունը եւ   փոքր-ինչ խորհի`ով իրականում իրավունք ունի խոսելու  աղքատության մասին եւ այն մեղմելու քայլեր առաջարկի:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


https://iravunk.com/sim/?p=163545&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան