ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈւՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈւԹՅՈւՆ
Արխիվ 12-16
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈւՄ ԻՐԱՔԻ
ԴԵՍՊԱՆՈւԹՅՈւՆ
Այսօր ՀՀ-ում Իրաքի հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ Իրաքի լիազոր նախարար, ժամանակավոր գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալգայլանիի միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխրահարբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ,եւ դատապառտեցին Թուրքիայի ագռեսիվ քաղաքականությունը: Քննակրվեց նաեւ մերձավոր արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ- տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն
https://iravunk.com/sim/?p=163544&l=am/