Ավստրիայի իշխանությունները որոշել են 2016թ. սահմանափակել երկիր ժամանող փախստականների թիվը
Արխիվ 12-16
Ավստրիայի իշխանությունները որոշել են 2016թ. սահմանափակել երկիր ժամանող փախստականների թիվը
Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել 2016թ. սահմանափակել երկիր ժամանող փախստականների թիվը։ Այս տարվա համար իշխանությունները թույլատրելի քվոտա են սահմանել 38 հազարը՝ հետագայում մինչեւ 25 հազարի հասցնելու հեռանկարով։ Այսինքն՝ 2015թ. Ավստրիայից ապաստան խնդրած փախստականների մոտ 1/3-ը։ Նախկինում տարեկան Ավստրիա էր ժամանում հենց այդ քանակությամբ փախստական, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացի այդ, իշխանությունները խստացրել են սահմանային վերահսկողությունը։ Եթե նախկինում ավտոբուսով հնարավոր էր աննկատ մտնել երկիր, ապա հիմա Սլովենիայի հետ սահմանին գտնվող Շպիլֆելդ քաղաքում ստուգում են փաստաթղթերը եւ պլանավորում են ամսական երկիր թողնել մինչեւ 500 մարդ։
https://iravunk.com/sim/?p=163542&l=am/