ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԲԱ Ո՞ՒՐ Է ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԲԱ
Ո՞ՒՐ Է ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրատվամիջոցներից մեկի խնդրանքով անդրադարձավ նաեւ ՀՅԴ- ՀՀԿ բանակցություններին կոալիցիա ստեղծելու համար: «Դաշնակների հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել: Զարգացած, կարդացած մարդիկ են դաշնակցականները: Կոալիցիան, կարծում եմ, կրում է արհեստական բնույթ: Իշխանությունները ոնց որ ուզենան մի բան շպրտեն, հետո ասեն` չենք շպրտում: Նման ձեւով երկիր չի կառուցվում: Կարող է առաջնորդվում եմ 21-րդ դարին ոչ հարիր կատեգորիայով, բայց ասում եմ` բա ո՞ւր է պատվախնդրությունը»,- ասաց Բոստանջյանը:
«Իրավունք»-ի դիտարկմանը` կարո՞ղ է ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոլացիա կազմելուց հետո երկրում իրավիճակ փոխի, նախկին պատգամավորը հորդորեց հարցը դաշնակներին ուղղել:Երբ ասացինք` նրա կարծիքն է հետաքրքիր, բանախոսն ասաց. «Ես չեմ հավատում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163540&l=am/