Տիգրան Կարապետյան. «ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՇԿԱՆԴՎԵԼ ԺՅՈՒՐԻԻ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Արխիվ 12-16

Տիգրան Կարապետյան. «ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՇԿԱՆԴՎԵԼ

ԺՅՈՒՐԻԻ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

 

Կայացավ ArmBody Project-ի կողմից կազմակերպված «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մրցույթի երկրորդ փուլը: Ինչպես պահանջել էր ժյուրին, այս անգամ առաջին փուլը հաղթահարած 24 մասնակիցները ներկայացան հայկական երգերով: Նրանց թվում ոչ միայն իր կատարումով, այլեւ Արցախի խորհրդանիշ «Պատիկ-տատիկ» («Մենք ենք, մեր լեռները») հուշարձանի նկարով վերնաշապիկով առանձնացավ արցախցի ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ էլ երկրորդ փուլից հետո զրուցեց «Իրավունքը»:

- Տիգրան, նախ անդրադառնանք այս փուլում կատարածդ երգին: Ինչպե՞ս կգնահատես կատարումդ` նախորդ փուլի համեմատ:

- Այս փուլում կատարեցի ինձ շատ հարազատ ստեղծագործություն, որը կոչվում է «Ղարաբաղի հորովել»: Ինչ վերաբերում է կատարմանս գնահատականին, ընդհանրապես, երգը կատարելուց հետո` նույնիսկ, եթե հանդիսատեսը հավանում է այն, միշտ ասում եմ, որ կարող էի ավելի լավ կատարել: Բայց կարծում եմ` համեմատելով նախորդ փուլի հետ`  այս փուլում կատարումս ավելի լավն էր: Սա կախված է մի շարք հանգամանքներից, թե, օրինակ, ինչքանով եմ ես զգում այս կամ մյուս երգը ու ինչքանով է այն ինձ հարազատ: Եվ, իհարկե, ինչ առողջական վիճակում եմ գտնվում:

- Ժյուրին հենց առաջին փուլում խոստացավ խիստ լինել, դա կաշկանդո՞ւմ է, թե ավելի պարտավորեցնում լավ պատրաստվել:

- Երբեք չեմ կաշկանդվել ժյուրիի խստությունից: Անկախ նրանից` ժյուրին խիստ է, թե` ոչ, փորձում եմ անընդհատ աշխատել, կատարելագործվել, քանզի այդ ամենը առաջին հերթին անում եմ ինձ համար: Բայց, իհարկե, ժյուրիի խստապահանջ լինելը ավելի պարտավորեցնող է:

- Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան կարեւորեցիր ու վստահեցիր այս մրցույթին եւ Արցախից եկար մասնակցելու:

- Ճիշտն ասած, արդեն մեկ տարի է, որ հիմնական բնակություն եմ հաստատել Երեւանում: Բայց սա չի նշանակում, որ առանց կարեւորելու եմ մասնակցում մրցույթին: Ինձ համար ցանկացած մրցույթ, անկախ իր ճանաչելիությունից, կարեւոր է:

- Որքանո՞վ արդարացան սպասելիքներդ:

- Սպասելիքներս կարող եմ ասել, որ արդարացան, եթե ոչ 100 տոկոս, ապա 70 տոկոս, բայց մրցույթը դեռ շարունակվում է:

- Գաղտնիք չէ, որ արցախյան ձայները հզոր են, վստա՞հ ես, որ կհաղթես:

- Շատ ուրախ եմ նման կարծիքի համար, պարտավորեցնող է եւ պետք արդարացնել: Բայց վստահ լինել չեմ կարող, որովհետեւ հզոր ձայն ունենալը շատ քիչ է, որպեսզի բավարարես ժյուրիի պահանջները: Միշտ չէ, որ հզոր ձայնով կարողանում ես ճիշտ մատուցել երգը:

- Ընդհանրապես, որքանո՞վ ես կարեւորում հաղթանակը:

- Բնականաբար, հաղթանակը կարեւոր կետերից մեկն է, որովհետեւ, եթե մասնակցում ես մրցույթին ու հաղթանակը չես կարեւորում, ապա չեմ կարծում, որ լիովին կարող ես տրամադրվել: Ինձ համար ամեն մի հաղթանակ նոր աստիճանի հաղթահարում է:

- Սա առաջին փո՞րձն է նման մրցույթի մասնակցելու, թե էլի մասնակցել ես նախկինում:

- Տարբեր ձեւաչափեր ունեցող շատ մրցույթների եմ մասնակցել: Յուրաքանչյուրն էլ իր ուրույն տեղն ունի իմ կյանքում, որովհետեւ ամեն մրցույթ ինձ տվել է նոր փորձ, նոր գիտելիք, նոր շրջապատ:

- Անդրադառնանք նաեւ երաժշտական կրթությանդ

- Ափսոս, երաժշտական կրթությունս միջին է: Ավարտել եմ Ստեփականակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանը` դասական վոկալ: Հուսով եմ` հետագայում կլրացնեմ բացթողումս եւ կստանամ բարձրագույն կրթություն:

- Ի դեպ, բեմերն ու պրոֆեսիոնալների հետ աշխատելը, որքանով նկատեցի, քեզ համար նորություն չէ: Ի՞նչ կարող է տալ այս մրցույթը քեզ, որը դեռ ձեռք չես բերել քո ստեղծագործական գործունեությամբ:

- Ճիշտ եք նկատել, նորություն չէ: Տարիներ շարունակ աշխատել եւ շարունակում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ: Կարծում եմ` աշխատանքն ու շփումը նման մարդկանց հետ միայն դրական արդյունք կտա: Դեռ շատ բաներ կա, որ ձեռք չեմ բերել, իսկ թե ինչ ձեռք կբերեմ այս մրցույթում, կերեւա եզրափակիչ փուլից հետո: Բոլորին հաջողություն եմ մաղթում:

Հավելենք, որ թեպետ նախատեսված էր, որ կիսաեզրափակիչ փուլ 24 մասնակիցներից պետք է անցնեին 15-ը, սակայն նախագծի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանի որոշմամբ` բոլոր 24 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Հաջորդ փուլում մասնակիցները ժյուրիի առաջ կներկայանան ֆիլմերում կամ մուլտֆիլմերում հնչած հայտնի երգերով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163539&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան