ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՆԸ ԿՓԱԿԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՆԸ ԿՓԱԿԻ ՍԵՐԺ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ
Նախորդ տարի քաղաքացի, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն: «Իրավունք»-ն անդրադարձել էր այս դեպքին եւ հրապարակել ինքնահրկիզման պատճառը:
Հիշեցնենք` Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան:
Լուսինեն աշխատավարձից ու նպաստից բացի, ուրիշ եկամուտ չուներ: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:
«Իրավունք»-ը Լուսինե Սահակյանից տեղեկացավ, որ իրավապահներն արդեն երկրորդ ամիսն է, որ այս գործին ընթացք չեն տալիս: «Եթե իմ գործին ընթացք չտան, ես կփակեմ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինեն:
Մինչ գործի կարճելը, բնակարանի վարձակալները` Լիլիթ Մկրտչյանի կեսուրը, ասել էր, որ գնում է Թուրքիա` տիկին Սիմոնյանի պարտքերը փակելու: Սակայն, երբ իրավապահները գործը կարճեցին, հրաժարվել է պարտքերը վճարել: Լուսինե Սիմոնյանը պահանջում է իրավապահներից որպեսզի գործը մաքուր քննեն եւ իրեն վերադարձնեն իր ոսկեղենը, գույքը եւ 550.000 դրամ բնակարանի վարձը:
Տեղեկացնենք, որ Լիլիթ Մկրտչյանի ամուսինը`Մարտին Միքայելյանը, մինչ բնակարանի թալանը, հեռախոսի գողության համար դատապարտվել է ու հիմա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163531&l=am/